Ժողովուրդ, զգացե՞լ եք, էն ակծիվիստ-պայքարիստներն են կորել: Սրանից դեռ մի քանի ամիս առաջ դրանց հայբուդուլն ու ակտիվությունը այնքան բարձր էր, որ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի ապագան իրանց՝ քաղաքապետարանի դեմը պպզելուց էր կախված:
Բայց մեկ էլ ՀՈՊ, ու կորան մեր խրոխտ պայքարիստները: Էս քանի օր ա հետաքրքրվում էի ու փորձում էի ֆիքսել, թե կոնկրետ որ պահից են չքվել ու ինչում: Մի երկու հատ հուշում ու ամեն ինչ իր տեղը կանգնեց: Ուրեմն, բոլորս էլ հիշում ենք, որ իրենց բուռն գործունեության սկզբից դեռ Կարեն Հարությունյան&Co-ի անունները կապում էին Անդրիաս Ղուկասյանի հետ և խոսակցություններ կային, որ նախագահի ամենասովալլուկ թեկնածուն էր ֆինանսավորում այդ մի խումբ ակծիվիստների գործունեությունը:
Սակայն աշնան վերջերում նրանք սկսեցին պասիվանալ: Վերջին անգամ, որ նրանց նկատել եմ տեսանյութերում, Շանթի քվազի-հեղափոխության օրն էր, երբ Կարեն Հարությունյանը հայհոյանքներ էր բղավում ոստիկանների հասցեին: Դրանից հետո մեկ էլ ինչ-որ կերպ առկայծեցին Պուտինի դեմ բողոքի ցույցի օրը ու վերջ՝ իզով-թոզով չքվեցին: Չքվեցին հա՛մ փողոցներից, հա՛մ տեղեկատվական դաշտից ու դարձան Ֆեյսբուքի հասարակ օգտատերեր:
Խոսակցություններ կան, որ նրանց ու Անդրիասի միջև սև կատու է անցել, երբ ակծիվիստները հրաժարվել են հանձն առնել Պուտինի այցի օրը ոստիկանության հետ չոր բախման մեջ մտնելու առաջադրանքը: Ի պատասխան, Անդրիասը ոչ միայն դադարեցրել է սրանց փող վճարել, այլև դեռ մի բան էլ քցել է ու չի վճարել նախորդ ակցիաների համար: Հիմա Անդրիասը հայհոյում է սրանց, սրանք՝ Անդրիասին:
Զուր չեն ասում էլի, ստի ոտքը կարճ է, և ամեն սուտ, վաղ, թե ուշ, ջրի երես է դուրս գալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1446118602283957?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել