Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում հայտնաբերվել են Եվրոպայի խոշորագույն գանձերը, գրում է EuroMag-ը:
Մասնավորապես հայտնաբերվել են տասնյակ հազարավոր ոսկե և արծաթե դրամներ, ընդհանուր՝ 
750կգ քաշով:
Փորձագետների գնահատականով գտածոն մոտ 2000 տարվա վաղեմություն ունի. դրամները թվագրվում են մ.թ.ա 50 թվականով։ Դրանք շրջանառվել են ժամանակակից Բրիտանիան
բնակեցրածկելտական ցեղերի մոտ: 
Հնարավոր է, որ գանձերն այստեղ պահ են տվել Հուլիոս Կեսարի արշավանքիշրջանում:
Ըստ գիտնականների՝ խոսքը մինչև 50.000 հատ մետաղադրամի մասին է, որոնց նախնական 
արժեքըգնահատվել է 16,5 մլն դոլար:

Տեղի գանձերի որսորդները մոտ 30 տարի է փնտրում էին դրանք այն բանից հետո, երբ ծառերի արմատների մոտ մետաղադրամներ էին հայտնաբերվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել