Այսօր մեր հասարակության քաղաքականապես ակտիվ հիմնական զանգվածը կազմող բոլոր խմբերում, որտեղ կենտրոնացված է ժողովրդի երևացող ողջ ինտելեկտուալ, քաղաքական, մտավորական, մշակութային, ազգային-գաղափարախոսական պոտենցիալը, միտքը, երբեք կասկածի տակ չի դրվում մեր կողմից ընտրված ուղու ճշմարտացիությունը, երբեք հարց անգամ չի առաջանում այն գիտելիքմասին, թե գուցե գոյություն ունեցող արատավոր երևույթների, տարիներ շարունակ անընդհատ խորացող և չշտկվող թերությունների, վերջապես մեզանում առկա ճգնաժամի բուն պատճառները առանձին անհատներից, գործընթացներն իրականացնողներից չեն կախված, գուցե դրանց լուծումները այնտեղ չեն փնտրվում որտեղ պետք է փնտրել, գուցե առերևույթ տնտեսագիտական համարվող խնդիրները իրականում տնտեսագիտական չեն, այլ ավելի խորը` մարդկային- հոգեբանական արմատներ ունեն, գուցե մեր կողմից որդեգրված արժեքային համակարգն է այս ամենի պատճառը, գուցե ամեն ինչի, լինի դա մեր ընդերքի, հատնող բոլոր ռեսուրսների, կենդանական ու բուսական աշխարհների անխնա օգտագործման, ոչնչացման գնով գերագույն նպատակ հայտարարված, այսպես կոչված բարեկեցիկ, արժանավայել ու բարգավաճ կյանքով ապրելուն հասնելը կարող է կործանարար լինել մեզ համար, կամ գուցե հենց այդպիսի նպատակ դնելն է անհեթեթ, գուցե շռայլելու փոխարեն խնայել է պետք, վատնելու փոխարեն` պահպանել, ոտքերը ունեցած վերմակի չափով երկարել է պետք, կամ գուցե գիտելիքի պակաս կա, տարրական “թվաբանության” իմացությունը բավարար չէ առաջացած խնդիրների բուն էությունը ըմբռնելու, և դրանց լուծումները գտնելու համար, գուցե ”բարձրագույն մաթեմատիկայից” են գիտելիքներ հարկավոր, կամ համաշխարհային առևտրային համակարգերին, այլևայլ փքուն անվանումներով տարատեսակ միջազգային կառույցներին ինտեգրվելու փոխարեն, որոնց իրական նպատակը, կարծես թե, ոչ թե մեզ օգնելն է, այլ ավելի ու ավելի իրենցից կախման մեջ դնելը, մեր երկիրը պարտքերի մեջ խրելն ու ավարելն է, գուցե հնարավորինս ինքնաբավ տնտեսություն է պետք կառուցել, գուցե նվազագույն ջանքերով, լինի դա զբոսաշրջության, ծառայությունների մատուցման, “արտահանումը” խթանելու, բանկային-վաշխառուական համակարգի զարգացման միջոցով երկիր պահելու և զարգանալու մարմաջը, պիտի փոխարինվի լուրջ կշռադատված ու չափված, անպայմանորեն արժեհամակարգային փոփոխություններ ենթադրող, անգամ կյանքի նկատմամբ ազգաբնակչության վերաբերմունքը վերանայելուն ուղղված, մարդկանց հոգեբանությունը փոխող մոտեցումներով ու ծրագրերով…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=204275156364595&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել