Մինչև 1988 թվականի ազգային զարթոնքը, սովետական ինտերնացիոնալի տարիներին քչերն էին հաղորդ ազգային մշակույթին և գաղափարներին։ Նրանց մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ կրկին կվերածնվի ազգային մշակույթն ու գաղափարախոսությունը։ Սակայն ազգը կանգնելով դժվարին իրադրության առաջ կրկին ապավինեց այդ գաղափարախոսությանը, որը նրան բերեց անկախություն և հաղթանակ պատերազմում։ 
Ասածս էն ա, որ ազգը իր դեմ ծառացած խնդիրները նվազագույն կորուստներով կարողանում է լուծել միայն ազգային գիտակցության միջոցով։ 80-ակաների վերջին ազգայինի զարթոնքը տեղի ունեցավ միանգամից և թույլ տրվեցին սխալներ, քանի որ ամեն ինչ շատ արագ էր ստացվում։ Հեռու չէ այն ժամանակը, որ ազգը կրկին պիտի կանգնի լինել-չլինելու խնդրի առաջ, ուստի այսօրվանից անհրաժեշտ է մաքրագործել ու լավ հիմքերի վրա դնել ազգայինը։ Որպեսզի երբ գա ժամանակը, նոր փնտրտուքների մեջ չընկնենք և ժամանակ չկորցնենք, որը շատ թանկ է արժենալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել