Ամերիկացի համանախագահը խոստովանել է, որ սխալվել է Արմնյուզի հետ հարցազրույցումArmnewstv.am-ը գրում է.

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքով արցախյան հակամարտությունը լուծելու համար այժմ նոր հնարավորություն կա:

«Երեկ Բաքվում ասացի, որ հիմա կա խաղաղության մի պատուհան, մի հնարավորություն: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Մենք պետք է հետամուտ լինենք դրան, գործենք ակտիվորեն: Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդները չպետք է պահանջեն ոչինչ ավելի քիչ, քան խաղաղությունն է: Մենք տեսնում ենք, որ կա այդ հնարավորությունը: Ընտրությունները անցել են, և երկու նախագահներն էլ վերընտրվել են», - ասել է Ջեյմս Ուորլիք:

Միջնորդներն այժմ ակտիվ աշխատում են կողմերի միջև վստահություն ամրապնդելու ուղղությամբ: Բաց է մնում հարցը` ինչպես, եթե Ադրբեջանը հրադադարը չի պահպանում:

«Մենք դեմ ենք սահմանին որևէ լարմանը: Երբեմն շատ դժվար է լինում պարզելը, թե ինչպես է միջադեպը սկսվել, որովհետև հստակ զեկուցվող տեղեկություն չկա: Մենք պետք է հիմնվենք կողմերի հաշվետվությունների վրա: Նրանք, իհարկե, ԵԱՀԿ-ին պարբերաբար ուղարկում են զեկույցներ, բայց հաճախ շատ դժվար է հասկանալ, թե ինչպես է միջադեպը սկսվել»:

Ուորլիքը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում իր հանդիպումների մասին: «Մենք ցանկանում ենք լսել բոլոր կողմերին: Ղարաբաղ այցելելու ժամանակ ես հանդիպում եմ նախագահի, արտգործնախարարի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասել է նա:

Հենց այս ձևակերպման վերաբերյալ ամերիկացի համանախագահը թվիթերում գրել է, որ վիրպակ է թույլ տվել և մոռացել է դե ֆակտո եզրը:

«Արմնյուզին տված հարցազրույցում ես նկատի եմ ունեցել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին», - ասել է ամերիկացի դիվանագետն ու հստակեցրել է, որ հենց այդպիսին է ամերիկյան տեսակետը:

 Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել