Lurer.com-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական 15-րդ համագումարը տեղի կունենա 2014թ. մայիսին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքկան, ներկուսակցական և կազմակերպրչական հարցեր: Հիմնականում քննարկվել են կուսակցության 15-րդ համագումարին ընդառաջ իրականացվող աշխատանքները»,- նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը պատրաստվում են պահանջել կառավարության հրաժարականը՝ Շարմազանովն ընդգծեց. «Կառավարությունները ձևավորվում են համապետական ընտրությունների արդյունքում, իսկ Հայաստանում վերջին տարիներին երկու նման ընտրություններ են եղել, որոնցում հաղթել է Հանրապետական կուսակցությունը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս պահին մեր օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա, իսկ ովքեր ցանկանում են կառավարության հրաժարականը, թող սառը ջուր խմեն և հանգստանան»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով Ազգային ժողովում «գազային» հանձնաժողով ստեղծելու նախագծի մերժմանը՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ նախագծի հեղինակները ոչ մի հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել, թե ինչի համար է պետք այդ հանձնաժողովը: Նրա խոսքով՝ վերջերս խորհրդարանում վավերացված հայ-ռուսական գազային համաձայնագիրը շահավետ է Հայաստանի համար, քանի որ մինչև 2018թ. կանխատեսելի է դարձնում գազի գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել