168.am-ը գրում է.
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո գործատուներին և աշխատողներին հնարավորություն է ընձեռնվել չկատարելու պարտադիր կուտակային վճարը: Սակայն Կառավարությունը՝ համապատասխան որոշմամբ, ՊԵԿ-ի հրահանգով և Ֆինանսների նախարարության համաձայնությամբ հաստատված եկամտային հարկի հաշվետվության մեջ չկա այս հնարավորությունը ընձեռված գործատուներին, աշխատողներին»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասպանի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, թե Կառավարության որոշումից ստացվում է, որ գործադիր մարմինը չի կատարում ՍԴ որոշումը կամ չի ստեղծում պայմաններ, որպեսզի գործատուներն ու աշխատողները հայտնեն իրենց կամարտահայտությունը: Ա. Մինասյանը հետաքրքրվեց՝ արդյոք Կառավարությունը մտադի՞ր է շտապ կարգով վերանայել «հրահանգ կոչվածը», փոփոխության ենթարկել այն ծրագրային մոդուլը, որտեղ նախատեսված են այս դրույթները: «Հակառակ դեպքում ստացվում է, որ Կառավարությունը խոչընդտում է կամ խափանում է ՍԴ-ի՝ գործի անաչառ քննությանը»,- հավելեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



