Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտասարդական թևի անդամները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայով դիմավորեցին տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Երիտասարդների խոսքերով, նրանք եկել էին դեմ արտահայտվելու Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը և, ինչպես իրենք էին ասում, «հիշեցնել Մինսկի խմբի համանախագահներին իրենց իսկական առաքելությունը», որն ըստ ակտիվիստների, «նպաստելն է խաղաղության պահպանմանը»: Մի խոսքով, կարելի է ասել, որ երիտասարդներն ընդհանուր առմամբ բողոքում էին միջնորդների պասիվության, երկակի ստանդարտներ կիրառելու, ինչպես նաև ոչ միանշանակ և հասցեագրված կոչերի կապացությամբ:
Փորձեմ մի փոքր ուղղում մտցնել ԵԱՀՄ Մինսկի խմբի առաքելության առումով:
Հարգելի երիտասսարդներ Մինսկի խմբի հիմնական առաքելությունը ոչ թե նպաստելն է, որ պահպանվի խաղաղություն, այլ ջանքեր գործադրելն է, որպեսզի այդ խաղաղությունն առաջին հերթին հաստատվի, որ հետո էլ գոնե հնարավոր լինի պայքարել դրա պահպանման ուղղությամբ: Թե չէ ինչ-ինչ, բայց հրադադարի հարաբերական պահպանման մասով պետք է ասել, որ այնուամենայնիվ, որոշակի զսպող դեր խաղում են Ադրբեջանի համար` լուծելով տարածաշրջանում որոշ շահագրգիռ կողմերի համար որոշակի հարցեր: Ինչևէ, ես համաձայն եմ ակտիվիստների հետ, որ իրենք իրենց առաքելության, բուն առաքելության հարցում, որոշակի ամնիզիա ապրում են:
Դատելով վերջին տարիների ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքերի արդյունավետությունից, ինչպես նաև հայ-ադրեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած դեպքերից և Ալիևի վերջին հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ տվյալ տարածաշրջանային այցը կլինի հերթական այցերից մեկը, և բանակցություններում ոչ մի լուրջ առաջընթաց չի գրանցվի: Ասեմ ավելին, սա այսպես էլ կշարունկվի, եթե համանախագահները ավելի կոշտ դիրքորոշում չորդեգրեն այն կողմի հանդեպ, որն անընդհատ նորանոր խոչընդոներ է ստեղծում դիվանագիտական ճանապարով խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Բայց վերադառնալով մեր ակտիվիստներին, պետք է հիասթափեցնեմ, որ մեծ քաղաքականության մեջ մի քանի տասնյակ ակտիվիստի մեկժամյա բողոքով երբևէ հարց չի լուծվել և չի էլ լուլծվի, սակայն դա բնավ չի նշանակում, որ մեր երիտասարդության առնվազն որոշ մասի ձայնը չպետք է լսելի դառնա միջնորդների համար:
Հ.Գ.Պայքարե՛ք, տեր կանգնե՛ք Ձեր խոսքի ազատությանն ու իրավունքներին, բայց միևնույն ժամանակ մշտապես եղեք իրատես և շրջահայաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել