Tert.am-ը գրում է.

Տարեկան զեկույցից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այսօրվա սակագնի պայմաններում ՀՀ կառավարությունը շարունակում է գազի պարտքեր կուտակել։ «Սա հնարավոր է Ձեր հարցը չէ, բայց գուցեև Ձեզ հայտնի է»,- ասաց Հրանտ Բագրատյանը։


Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե Բագրատյանը ճիշտ էլ նկատել է, որ հարցն իրեն ուղղելը ճիշտ չէ. «Բայց կարող եմ ասել, որ այս պահին իմ ունեցած ինֆորմացիայով նման երևույթ չունենք, որ կարող ենք պարտքեր կուտակել»։


Հրանտ Բագրատյանին հետաքրքրիր էր նաև, թե վերջին երեք տարիներին որքան է բարձրացել«ՀայՌուսգազարդի» տնօրենների խորհրդի անդամների աշխատավարձը:


Նազարյանը պատասխանեց, որ «ՀայՌուսգազարդում» սահմանվել է 227 000 միջին աշխատավարձ: Իսկ ինչ վերաբերում է «Հայռուսգազարդի» տնօրենների խորհրդի աշխատավարձին, ապա Նազարյանը շեշտեց, որ դա մենեջմենթ է, որտեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավասություններ չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել