«Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական ծրագիրին այցելած տեղահանյալ Ռազմիկ Պարսումյանը մի դեպք պատմեց, որով կուզեմ անպայման կիսվել Ձեզ հետ:
Երևանում գտնվելու առաջին օրերին Ռազմիկը Պուշկին փողոցի վրա մի դրամապանակ է գտել՝ լիքը փողով ու բանկային տարբեր քարտերով: Դրամապանակում չի եղել որևէ համար կամ հասցե՝ հետադարձ կապի համար: Մարդիկ դրամապանակի մեջ եղած ֆլեշկայում նորածնի և իր մայրիկի նկարներներ են տեսել՝ ծննդատանը: Գնացել-գտել են այդ ծննդատունը, ճշտել մայրիկի տվյալները և այն փոխանցել տիրոջը: Այսօր Ռազմիկը և իր քույրը կապ են պաշտպանում այդ հաջողակ մայրիկի` Սոնա Ղազարյանի հետ: Սա մի մարդու` սիրիահայի պատմություն է, ով իսկապես կարիքի մեջ է: Բայց այդ կարիքը երբեք չի հաղթել նրան. նա իր մարդկային դեմքը չի կորցրել:

Այսօր հիացած ու կլանված լսում էի այդ պատմությունը ու մտածում, որ իրական քաղաքացիական դիրքորոշումն ու ակտիվությունը հենց այսպես է լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել