siqvelKinoashkharh.am-ը գրում է.

Նկատել եմ` երբ ֆիլմի ավարտին մեծ կրծքով հերոսուհին միակն է, որ ողջ է մնում, և ֆիլմը ստեղծողները նրա ճակատագիրը չեն հստակեցնում, հիմնականում նշանակում է, որ պրոդյուսերները մտադիր են ֆիլմի շարունակությունը նկարահանել (եթե տվյալ ֆիլմը հաջողություն ունենա): Եվ դրա համար ամենևին պարտադիր չէ ավարտին ունենալ «Շարունակելի» ծանուցումը: Դա հաճախ ինքնըստինքյան ենթադրվում է:

Դեռ 2013-ի սկզբին հրապարակումներ եղան, որ Հոլիվուդը ներկայացնելու է ռեկորդային թվով սիքվելներ (շարունակություններ), պրիքվելներ (նախապատումներ), ռիմեյքներ (հայտնի ֆիլմի նոր տարբերակ, վերարտադրում) ու «վերաբեռնում ֆիլմեր» (անցյալի հայտնի ֆիլմեր, որոնց նոր կյանք է հաղորդվում շարունակությամբ). 31 սիքվել և 17  «վերաբեռնում ֆիլմ»:

Սակայն անպայման չէ, որ սիքվելը գեղարվեստական արժեքով էլ հայտնի ֆիլմի շարունակությունը լինի, եթե մանավանդ հիշենք ողջ մնացած մեծ կրծքով հերոսուհուն: Ինքնաբավ, լուրջ ասելիքով պատմությունն իրականում թերևս անհնար է նորից ու նորից շարունակել: Սիքվելի դեպքում մի տեսակ սերիալային ասելիքի հետ գործ ունենք, եթե կուզեք, երբեմն նույնիսկ բառի բուն իմաստով: Եվ, իհարկե, շատ փողի:

Հոլիվուդում սա բացատրվում է նրանով, որ անցած տարի «անուրջների ֆաբրիկայի» արտադրության ֆիլմերը ցածր եկամուտ են ունեցել, և բացը լրացնելու համար կինոհսկաները որոշել են դիմել սիքվելների օգնությանը: IMDB-ի` կինեմատոգրաֆի մասին աշխարհի խոշորագույն տվյալների բազայի ղեկավարությունն այս առիթով նկատել է, որ  «սիքվելներով կարելի է փող վաստակել»: Սակայն դա չի նշանակում, որ Հոլիվուդում օրիգինալ գաղափարներ չկան: Մյուս կողմից` փորձագետները ձեզ կասեն, որ նոր հերոսներն ու սյուժեները պարունակում են ռիսկեր, որոնք ոլորտի առաջատարները կցանկանային քիչ տեսնել: Հոլիվուդը խաղադրույք է կատարում անցյալի հաջողված բլոքբասթերների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել