Ես էլ արդեն սկսում էի կասկածել՝ հո մեր իշխանություններին ինչ-որ բան չի՞ պատահել, ինչ որ բավական երկար ժամանակ է՝ չէինք լսել Գալուստ Սահակյանի տխմարությունները... Ավաղ, բոլոր հույսերս, որ այս դատարկախոսին հրահանգվել է էլ հիմար-հիմար չխոսա, փշրվեցին՝ բախվելով մեր դաժան իրականությանը ու Գալուստի կուռ գանգատուփին:
Գրիգորիչը, հերթական անգամ անդրադառնալով պարտադիր կուտակայինին, մի բարդագույն ուղեգծով մտքի թռիչք է ունեցել ու, եթե նրա մտավարժանքները հասկանալի լեզվով շարադրենք, ապա այն հետևյալ կերպ է հնչում.
Սահմանադրական դատարանը ոչ մի բան էլ չի կասեցրել, այնքան որ ասել է, որ ով հիմա չմուծեց՝ չի տուգանվելու, իսկ այն գործատուները, ովքեր հարկադիր կերպով պահումներն անում են իրենց աշխատողներից՝ լավ են անում, որովհետև օրենքն է դա պահանջում:
Դե արի ու այս քարայծի ինտելեկտով սուբյեկտին բացատրի, որ բոլոր այն գործատուները, ովքեր հարկադիր կերպով գանձում են այդ տոկոսները, գլուխները պատով են տալիս, քանզի դա միայն աշխատողը կարող է որոշել՝ տա՞լ, թե չտալ, իսկ Գալուստ Սահակյանը, ինչքան էլ գլուխներս տանի իր բարբաջանքներով, ոչ մեկին չի համոզի: Այս երկրում չի գտնվի մեկը, ով անկեղծորեն կողջունի պարտադիր կուտակային այս ռեկետը: Դրան կողմ կարող են լինել միայն պետական մակարդակով ռեկետ անող իշխանավորները և դրանց ստրուկները՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:



