Ասենք, կարդում եմ ու ներվայնանում. հայ էսինչ գործարարը կամ ընկերությունը խոշոր ներդրում է արել Չեխիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Վրաստանում, Բուռկիանֆասոյում, Ռուսաստանում և այլուր:
Ասենք, կառավարության ներկայացուցիչները դեմքների դուդուկի արտահայտությամբ հայտարարում են, որ Հայաստան մտնող ներդրումների հոսքը նվազում է, դա վատ է տնտեսության համար և այլն, իսկ մեր հայկական կապիտալը, որը հաճախ նույն այդ կառավարության ենթակայության տակ է, ազատ ու հանգիստ գնում է Աֆրիկա, Եվրոպա, ԱՊՀ և այլուր:
Գուցե ես եմ ռեգրեսիվ հայացքների տեր մարդ, բայց ըստ իս, մի երկրում, որտեղ աղքատությունը 40 տոկոս և ավել է, իսկ գործազրկությունը միայն աճում է, չի կարող նման շռայլություն իրեն թույլ տալ ու առանց էն էլ չեղած կապիտալի արտահոսքի հնարավորություն ընձեռել տեղական գործարարներին: Թո՛ղ ներդրում անեն սեփական երկրի տնտեսության մեջ, առավել ևս, երբ այդ կապիտալի զգալի մասը հենց սեփական երկիրը թալանելուց է գոյացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել