Panorama.am-ը գրում է.
Արևելյան մարտարվեստի «Դուքենդո» ֆեդերացիայում նախօրեին գիշերը հայտնաբերված զենք-զինամթերքը օգտագործվել է ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի ֆիլմերում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ֆեդերացիայի լրատվական ծառայությունից:
Իրավապահ մարմինները, ֆեդերացիայի մամուլի խոսնակի փոխանցմամբ, երեկ մինչև ուշ գիշեր մասնագիտացված շների օգնությամբ զբաղված են եղել զինամթերքի հայտնաբերմամբ:
«Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ինքը աշխատում է մեզ մոտ` ֆեդերացիայում, որպես ֆեդերացիայի անվտանգության պետ: Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 30-ից նա մեզ մոտ չի աշխատել և դա հաստատվում է բոլոր փաստաթղթերով», -փոխանցեց մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է հայտնաբերված զենք-զինամթերքին, ապա մամուլի խոսնակն ասաց, որ դրանք իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացվում և ժամանակին օգտագործվել են Գոռ Վարդանյանի ֆիլմերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



