Ռուսաստանում խստացվել են ծայրահեղականության համար սահմանված պատժաչափերըPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ծայրահեղական գործունեության հետ կապված հանցագործությունների համար սահմանված նվազագույն պատիժը խստացնելու մասին օրենք: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքի իրավական տեղեկատվության բաժինը:

Օրենքի նոր նախագիծը նախատեսում է ծայրահեղականության հրապարակային կոչեր հնչեցնելու համար սահմանված պատիժների նախնական շեմի բարձրացում:

Ներկայիս 100 հազար ռուբլի տուգանքից այն հասնելու է 300 հազար ռուբլու, ինչպես նաև նախկին երեք տարի ազատազրկման փոխարեն սահմանվել է չորս տարի:

Բացի այդ, օրենքի 282-րդ դրույթով (ատելության և թշնամանքի քարոզում կամ մարդկային արժանապատվության ոտնահարում) նախատեսված պատժաչափը այսուհետև կազմելու է չորս տարի ազատազրկում՝ հարկադիր աշխատանքի կատարմամբ և 300 հազար ռուբլի տուգանք:

Ծայրահեղականության հիքմերի վրա ընկերակցությունների ստեղծման համար պատժաչափը կկազմի 500 հազար ռուբլի կամ ընդհուպ մինչև վեց տարվա ազատազրկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել