Որոշ պատգամավորներ կորցրել են ադեկվատությունը։ Այնքան, որ սկսել են լավ չհասկանալ քաղաքական հայտարարությունները։ Ինչպես կասեին, դա իրենց խնդիրն է։ Բայց որ չեն հասկանում ու սկսում մարդկանց անտեղի վիրավորել, իրենց անձնական խնդիրն այլևս դառնում է բոլորինս։ Վահե Էնֆիաջյան անուն-ազգանունով մարդուն այսօր ինչ-որ բան դուր չի եկել Կարեն Ավագյանի քաղաքական հայտարարության մեջ։ Հնարավոր է։ Հեչ պարտադիր էլ չէ, բայց խորհրդարանի ամբիոնը, սեփական անձն ու գործընկերներին հարգելը պարտավոր են։
Մենք չենք մանրանա, տղամարդկության մասին թեման էլ բոլորովին այլ խոսակցություն է։ Կարեն Ավագյանն իր ասելիքը տղամարդավարի ասել է բոլորի ներկայությամբ, էդ դուք եք, “հարգելի” Էնֆիաջյան, Կարեն Ավագյանի բացակայությամբ փորձել ինքնահաստատվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել