Tert.am-ը գրում է.
Կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում է 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Ծրագրի նպատակը հանրապետությունում գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների ավելացումը և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացումն է:
Կից փաստաթղերում ներկայացված է հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքերի ու բերքի արտադրության բնագավառում ստեղծված իրավիճակը մեր երկրում: Ըստ այդմ՝ «Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ, և առաջնահերթ խնդիրը դրանց ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումն է, մասնավորապես՝ դա վերաբերում է պարենային գարուն, եգիպտացորենին, առվույտին և կորնգանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



