1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում կանանց շրջանում մարմնի ուրվագծերի շտկման վիրահատությունների թիվը 2008-ից ավելացել է 43 տոկոսով, տղամարդկանց շարքում՝ 28 տոկոսով: Այս մասին հայտնում է Metro պորտալը:

Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կոսմետիկ վիրաբուժության պահանջարկը 2013-ին աճել է 16.5 տոկոսով, իսկ վիրահատությունների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 50 հազար: 

Մեծ Բրիտանիայում ամենամեծ ժողովրդականություն վայելող կոսմետիկ վիրահատությունը շարունակում է լինել կրծքի մեծացումը: Նախորդ տարվանից նման վիրահատությունների թիվն ավելացել է 13 տոկոսով: Կոպերի վիրաբուժական միջամտության պահանջարկն աճել է 14 տոկոսով, դեմքինն ու պարանոցինը՝ 13 տոկոսով:

Մեծ Բրիտանիայում տղամարդկանց շարքում կոսմետիկ վիրահատություների թիվն ավելացել է 16 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել