Footsport.am-ը գրում է.
Ցյուրիխում ավարտվեց շախմատի գերմրցաշարը: Այսօր մասնակիցները 5 մրցափուլով խաղացին արագ շախմատի ձևաչափով: Վերջին մրցափուլում Մագնուս Կառլսենը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ, նույն արդյունքը գրանցվեց նաև Լևոն Արոնյան- Ֆաբիանո Կարուանա պարտիայում, իսկ Հիկարի Նակամուրան առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ: Դասական և արագ շախմատի հանրագումարով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով վաստակեց 10 միավոր: Լևոն Արոնյանը և Ֆաբիան Կարուանան իրենց անվան դիմաց գրանցեցին 9-ական միավոր, Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել