Kinoashkharh.am-ը գրում է.
Օսկարակիր Շելլը մահացել է հիվանդությունից, 83 տարեկան հասակում, Ինսբրուկի հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսը»` հղում անելով Շելլի գործակալին:
Մաքսիմիլիան Շելլը ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 8-ին, Վիեննայում: 1938 թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիա: Որպես դերասան նա աշխատել է Բազելում, Մյունխենում և Համբուրգում: 1960-ականների վերջին սկսում է աշխատել Լոնդոնում, զբաղվում է Շեքսպիրի թարգմանություններով: Շելլը հայտնի է նաև որպես օպերաների ռեժիսոր-բեմադրող: 2007 թ. նա մեծ հաջողությամբ բեմադրեց Յոհան Շտրաուսի «Վիեննական արյուն» օպերետան:
Սակայն Շելլին համաշխարհային ճանաչում բերեցին կինեմատոգրաֆն ու հեռուստատեսությունը: Իր առաջին ֆիլմը` «Երեխաները, մայրը և գեներալը» նա նկարահանել է դեռ 1955-ին: 1958 թ. Շելլը մեկնում է Հոլիվուդ, ուր Մառլոն Բրանդոյի հետ նկարահանվում է «Երիտասարդ առյուծներ» կինոնկարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ