1in.am-ը գրում է.
Օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի քաղաքացիական կինը նրա մահից մի քանի ամիս առաջ տանից վտարել էր նրան հերոինից կախվածություն ունենալու համար: Այս մասին գրում է The New York Post-ը՝ հղում անելով դերասանին մոտ աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հոֆմանը ուժերի ներածի չափով փորձել է պայքարել սթափ մնալու համար, սակայն նրա կինը՝ Միմի Օ՝Դոնելը, խնդրել է նրան տեղափոխվել՝ որոշ ժամանակ հեռու լինելու երեխաներից և իրեն կարգի բերելու համար:
Մոտ 3 ամիս առաջ դերասանը վարձակալել է բնակարան՝ 3 թաղամաս հեռու այն տնից, որտեղ բնակվում էր կինը՝ երեք երեխաների հետ:
Դերասանին կիրակի առավոտյան մահացած էին գտել իր բնակարանում, լոգարանի հատակին՝ ներարկիչն աջ նախաբազկի մեջ: Ոստիկանները բնակարանում հայտնաբերել էին հերոինով լցված մոտ 50 փաթեթներ:
Դերասանի մահվան նախնական պատճառը թմրամիջոցային գերդոզավորումն է: