Footsport.am-ը գրում է.
Այսօր Ցյուրիխում կավարտվի շախմատի գերմրցաշարը: Մասնակիցները 5 մրցափուլով կխաղան արագ շախմատի ձևաչափով: Դասական և արագ շախմատի հանրագումարով էլ կորոշվի մրցաշարի հաղթողը: Առաջատարը Մագնուս Կառլսենն է, ով իր հաշվին ունի 8 միավոր: 2-րդ տեղում է Լևոն Արոնյանը, ով վաստակել է 6 միավոր, Կարուանան ունի 5 միավոր, 4-ական` Նակամուրան ու Անանդը և 3 միավորով վերջին տեղում է Գելֆանդը: Միավորների հաշվարկը արագ շախմատում կկատարվի սովորական ձևով: Եթե դասական շախմատում հաղթանակի համար տրվում էր 2 միավոր, իսկ ոչ-ոքի դեպքում` մեկ, ապա արագ շախմատում հաղթանակը կգնահատվի` 1, իսկ ոչ-ոքին`կես միավորով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://footsport.am/%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A5%D6%81-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել