Բրիտանիայի ամենաշատ դաջվածքներ ունեցող տղամարդուն հրաժարվում են նոր անձնագիր տալ ոչ թե նրա մաշկի դաջվածքների, այլ անվան պատճառով: Թանաքի Աշխարհի Արքա Բոդի Արտ Արքա Ծայրահեղ Թանաքի անձնագիրը չեն թարմացնում իր տարօրինակ անվան համար:  4 տարի առաջ նա փոխել է իր անունը և պաշտոնապես գրանցվել է այդ տարօրինակ անունով: Բիրմինգհեմ քաղաքում բնակվող Լիբերալ դեմոկրատական կուսակցության այս ակտիվիստը, ով նախկինում հայտնի էր Մեթյու Վելան անունով, ասում է, որ անձնագրային վարչությունը ոտնահարում է իր իրավունքները:

Hard to ID: King of Ink Land King Body Art The Extreme Ink-Ite, known as Body Art for short, changed his name by deed poll five years ago and has now been told he cannot get a new passport

Բոդի Արտը, ով իր մաշկի 90 տոկոսը պատել է դաջվածքներով, ավելի քան 408.275 դոլար է ծախսել դաջվածքների վրա: Նա անգամ իր ձախ աչքի ակնախնձորն է պատել սև դաջվածքով: Ներկայումս նա արտասահմանում աշխատելու առաջարկ է ստացել, որը նրան հնարավորություն կտա իր հոբբին վերածել հիմնական աշխատանքի: Հենց արտասահման գնալու համար էլ հարկ է եղել թարմացնել անձնագիրը: Ուստի նա դիմել է անձնագրային բաժին:

Բոդի Արտը լրացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը և ուղարկել 118 դոլարի վճարը: Սակայն այս շաբաթ նա նամակ է ստացել, որում ասվում է, որ նրա դիմումը մերժվել է իր նոր անվան պատճառով:  Այս 34-ամյա տղամարդը երկու անգամ է փոխել իր անունը՝ առաջին անգամ 2007 թ.-ին, իսկ երկրորդ անգամ՝ 2009-ին: Նրա նոր անունը գրված է նրա վարորդական վկայականում:   

In the name of Art: Although he is Britains most tattooed man, it is not because of his body art that Body Art is being refused a passport

Tea and a snake: A normal day in the life of King of Ink Land King Body Art The Extreme Ink-Ite

Թեյ և օձ: Բոդի Արտի սովորական օրերից մեկը:

Ամեն ինչ սկսվեց միայն մի աննշան դաջվածքով, իսկ այժմ նրա մարմնի մոտ 90 տոկոսը պատված է դաջվածքներով:

Innocent days: Body Art as a young Birmingham fan, when football was the main interestԱյս լուսանկարը նկարվել է այն ժամանակաշրջանում, երբ Բոդի Արտի հիմնական հետաքրքրությունը ֆուտբոլն էր, ոչ թե դաջվածքները:

Բոդի Արտն ասում է.

- Անձնագրիս ժամկետը լրացել էր, ուստի ես դիմեցի նոր անձնագիր ստանալու համար: Որոշ ժամանակ անց ինձ զանգահարեց անձնագրային բաժնի աշխատակիցը և ասաց, որ ինչ-որ խնդիր է ծագել: Նա ինձ ասաց, որ իմ դիմումը քննվում է, սակայն դրան ընթացք տալու համար նրանց պետք են այլ փաստաթղթեր, որոնցում նշվում է իմ ներկայիս անունը: Ես նրանց ուղարկեցի իմ վարորդական վկայականը և մի երկու այլ փաստաթուղթ: Անձնագրային վարչության աշխատակիցները ցանկանում են անձնագրումս գրել այն անունը, որը ես կրել եմ ի ծնե, սակայն դա այլևս իմ անունը չէ: Սա մարդու իրավունքների խախտում է:

Բոդի Արտը պաշտոնական բողոքի նամակ է ուղարկել անձնագրային վարչություն: Պատգամավոր Ջոն Հեմինգը սատարում է նրան և նույնպես նամակ է ուղարկել անձնագրային վարչություն՝ խնդրելով պարզաբանումներ տրամադրել:  

Պրն. Հեմինգն ասել է.

- Անշուշտ, պետք է լինեն որոշակի սահմանափաակումներ, որոնցից պարզ կլինի, թե որ անուններն է կարելի գրանցել պաշտոնական փաստաթղթերում, սակայն այդ սահմանափակումները պետք է հետևողականորեն մշակվեն: Պետք է հստակ ռազմավարություն լինի, որտեղ նշված կլինի, թե որ անուններն են ընդունելի համարվում:   

Unreasonable: Body Art says that it is a breach of his human rights that he needs to put his birth name on the passport, even though his new name is on his drivers licence

Անձնագրային վարչության ներկայացուցիչն ասաց, որ իրենք առանձին դեպքերի հետ կապված մեկնաբանություններ  չեն տալիս: Վարչության ռազմավարության մեջ ամրագրված է հետևյալ կետը. «Եթե անձնագրային վարչություն դիմած անձը փոխում է իր անունը և այնպիսի անուն ընտրում, որը բաղկացած է այնպիսի բառաշարքից, որը չի ընկալվում որպես անուն, այդ անունը չպիտի նշվի անձնագրի անհատական տվյալների էջում:  Օրինակ՝ Նոր Տարի կամ Մինչ Վաղը անուններն անընդունելի են»: 

Staying put: The Lib Dem activists application to renew his passport was rejected on the basis of his name, and he may now miss out job opportunities abroad at body modification conventions

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել