Դերասան Արսեն Լևոնյանը ժառանգել է իր պապիկի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի դերասանական խաղն ու տաղանդը և իր եղբոր՝ Խորեն Լևոնյանի հետ, լցնում է մեր թատերաբեմը և հեռուստաէկրանները:
Նրա հայտնվելը նոր սերիալում մեծ ‘’բում’’ արեց, նոր ասելիք տվեց մեր լրատվամիջոցներին: Շատ ժամանակ չանցած՝ արդեն բոլորը իմացան նրա անձնական կյանքի մանրամասաները:

ArmStar.am-ի ուշադրության կենտրոնում այս անգամ դերասանի անձնական, գործնական և թատերական կյանքի զարգացումներն են:
Համոզված կարող ենք ասել, որ սերիալում խաղալու բազմաթիվ առաջարկներ ես ստացել, այդ դեպքում ինչո՞վ գրավեց <<Հարազատ թշնամի>> սերիալը, որ համաձայնեցիր խաղալ:
Իմ՝ թատրոնից դուրս գալը պատճառ հանդիսացավ, որ ընդունեմ սերիալում խաղալու առաջարկը:
Վախ չկա՞ր, որ դժվար կլիներ կերպարը կերտել այնպես, որ հեռուստադիտողը չզգա դերասանի փոփոխությունը:
Իհարկե վախ կար, վախ կա բոլորի մոտ, եթե անգամ 17 տարի բեմում ես, կապ չունի, ամեն անգամ բեմ դուրս գալիս, վախենում ես: Վախի հետ մեկտեղ կար նաև համարձակություն, որ ձեռնոց ես նետում ու ասում, որ ես կարող եմ դա անել, ես վստահ եմ ինձ վրա ու իմ ամբողջ կյանքն այդպես եմ ապրել :
Շարունակությունը՝ այստեղ