Kinoashkharh.am-ը գրում է.
Կինոնկարի մրցանակներին ավելացավ ևս մեկը` Կինոքննադատների Լոնդոնի խմբակի «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակը: Հիշեցնենք, որ «Ստրկության 12 տարին» համարվում է այս տարվա «Օսկարի» գլխավոր հավակնորդներից մեկը որպես «Տարվա լավագույն ֆիլմ»:
Բրիտանական կինոքննադատները տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչեցին ֆրնասիացի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը», որն անցած տարի Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» ստացավ:
Լավագույն վավերագրական ֆիլմ համարվեց ամերիկացի ռեժիսոր Ջոշուա Օպենհայմերի «Սպանության ակտ» ժապավենը, որը պատմում է Ինդոնեզիայում դիկտատոր Սուխարտոյի օրոք կատարված ահաբեկչության մասին:
Տարվա լավագույն բրիտանական ֆիլմ ճանաչվեց «Հսկա էգոիստը», որ Օսկար Ուայլդի հեքիաթի ժամանակակից ընթերցում է:
Տարվա սցենարիստներ դարձան ամերիկացի կինոգործիչներ Էթան և Ջոել Կոեն եղբայրները «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմի աշխատանքի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ