1in.am-ը գրում է.
Ֆրանկֆուրտի մոտ 10 հազար բնակիչ էր հավաքվել՝ նայելու, թե ինչպես են քաղաքի իշխանությունները պայթեցնում տեղի համալսարանի 41-ամյա աշտարակը: Դրա բարձրությունը եղել է 116 մետր: Շենքը ճանաչվել է ամենաբարձրը Եվրոպայում, որը երբևէ ենթարկվել է կառավարվող դետոնացիայի: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Մի քանի վայրկյանում պատմական շինությունը վերածվել է ավերակների: Փոշուց չտուժելու համար քաղաքի իշխանությունները պայթեցվող օբյեկտի շուրջ ստեղծել էին 250 մետրանոց օտարման գոտի:
Վտանգավոր փոշու տարածումը կանխելու համար շինարարները նաև մի քանի բաք են պայթեցրել՝ յուրաքանչյուրը 1000 լիտր տարողությամբ: Ընդհանուր առմամբ, Ֆրանկֆուրտի համալսարանի աշտարակի պայթեցման համար 950 կգ պայթուցիկ է կիրառվել:
Շենքի տեղում կկառուցեն նոր գրասենյակային երկնաքեր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_249181.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



