Aysor.am-ը գրում է.

Հայաստանյան պատվիրակության աշխատանքները ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում արդյունավետ էին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով նստաշրջանը, նման գնահատական հնչեցրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Դ. Հարությունյանի խոսքով` ելույթների չափով չէ, որ պետք է որոշել պատվիրակության աշխատանքի լրջությունը. «Եվրոպայի խորհուրդըկառույց չէ, որտեղ լուծվում են Հայաստանի հարցերը: Այստեղ լուծվում են համաեվրոպական հարցեր»,- ասաց Դ. Հարությունյանը՝  ավելացնելով, որ հաճախ պատվիրակության աշխատանքի զգալի մասը նույնիսկ չի էլ երևում։

Անդրադառնալով Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցին, ում մասին խոսվել է ԵԽԽՎ-ում, Դ. Հարությունյանն ասաց, որ այդ մասին բարձրաձայնել է Նաիրա Զոհրաբյանը և հարցը եղել է ոչ հրապարակային, սակայն.

«Քանի որ այդ հարցը ԵԽԽՎ մանդատից դուրս է, որևէ ակնկալիք չունենք դրանից»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել