Times.am-ը գրում է.
Վերջերս «Բլումբերգ» գործակալությունը հրապարակել է աշխարհի 50 նորարարական երկրների վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում է գտնվում Հվ. Կորեան, որին հաջորդում են Շվեդիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Գերմանիան: Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է 18-րդ հորիզոնականում, աղյուսակը եզրափակում է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Հայաստանը, ցավոք, տեղ չի գտել վարկանիշային աղյուսակի առաջին 50 հորիզոնականներում: Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ հայերն աշխարհի բազմաթիվ նորարարությունների և գյուտերի ներկայացուցիչներ են:
Որքանո՞վ է այսօր հայաստանյան շուկան պատրաստ նորարարությունների և ինչպիսի՞ մարտահրավերներ են նետված նորարարական տեխնոլոգիաներ մշակող և զարգացնող ընկերությունների առջև: Այս հարցերի շուրջ Times.am-ը զրուցեց նորարար տեխնոլոգիաներ զարգացնող tabTEC ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուզան Հարությունյանի հետ:
Ըստ Ռուզան Հարությունյանի՝ նորարարական տեխնոլոգիաների զարգացման տեմպերն այսօր աշխարհում աննախադեպ աճ են ցուցադրում. հսկայական ներդրումներ են կատարվում նորարարության զարգացման ոլորտում, որոնք մեծապես նպաստում են տնտեսության զարգացման տեմպերի աճին և ներգրավում բարձր որակավորում ունեցող մասնագետների:
Մեր զրուցակիցը վստահ է, որ Հայաստանի տնտեսության մեջ, պաշտպանության և անվտանգության համակարգերում հնարավոր է նորարարությունների շնորհիվ հասնել առավել մեծ արդյունքների: «Շատ կարևոր է այսօր երկրի պաշտպանության և էներգետիկ անվտանգության խնդիրը. նորարարությունները, աշխարհին հայտնի և դեռևս անհայտ տեխնոլոգիական լուծումները միանշանակ կարող են լայն կիրառություն գտնել և անփոխարինելի դառնալ նշված ոլորտներում»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



