Kinoashkharh.am-ը գրում է.
«Կոշիկները» կարճամետրաժի ռեժիսոր Կոնստանտին Ֆամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հոլոքոստի մասին «Վկաները» ալմանախի հաջորդ մասը նկարելու է հանգանակության (քրաուդֆանդինգի) միջոցով:
Ռեժիսորի խոսքով` «Վկաները» ցույց է տալու «անսովոր հայացք XX դարի ողբերգությանը` Հոլոքոստին»:
Ալմանախի առաջին ֆիլմը` «Կոշիկները», պատմում է ցեղասպանության մասին մի զույգ կարմիր կոշիկի անունից, որը անցնում է խանութի ցուցափեղկից մինչև Օսվենցիմի թանգարանի ճանապարհը: Երկրորդ մասը` «Բրուտը», գերմանական հովվաշան մասին է, պատմություն նրա աչքերով, որը մեծացել է գերմանական ընտանիքում և հետագայում դարձել համակենտրոնացման ճամբարի մարդախեղդ պահապան շուն: Երրորդ սյուժեի` «Ջութակի» հիմքում նվագարանի պատմությունն է` սկսած դրա ստեղծումից անցած դարասկզբին նյուրնբերգյան արհեստանոցում մինչև համերգը ժամանակակից Երուսաղեմում` Լացի պատի մոտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ