Արցախում գործազուրկ է 2572 մարդPanorama.am-ը գրում է.

Արցախում աշխատանք է փնտրում 2872 մարդ, որոնցից 2774-ը կանայք են: Համաձայն Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած վիճակագրության, նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 382-ով: 

Աշխատանք փնտրողների 89.6 %-ը կամ 2572 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 167 մարդ, որից 143-ը` գործազուրկ: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 3-ով: Աշխատանքի տեղավորվածների 82.6 %-ը կանայք են: Առևտրի և հասարակական սննդի, ՆՏՄ և առաքում, մթերում ոլորտում` 16.8 %, կրթության ոլորտում` 4.2 %, պետական և տեղական ինքնակառավարման` ապարատում 2.3%, այլ ճյուղերում` 67.1%:

Գործազուրկների 1.9 %-ը 18-22 տարեկան են, 27.4%-ը` 22-30, 56.5 %-ը` 30-50, 10.5 %-ը` 50-ից բարձր տարիքային խմբին են պատկանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել