Aysor.am-ը գրում է.

Օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի տանը, ըստ ոստիկանության տվյալների, հայտնաբերվել է 50 տուփ հերոին: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Հերոինի հետ հայտնաբերվել են նաև օգտագործված ներարկիչներ և դեղատոմսով դուրս գրվող դեղեր:  

Հիշեցնենք, որ 46-ամյա Ֆ. Հոֆմանին մահացած վիճակում գտել են լոգարանում:

Թմրամիրջոցների տուփերի վրա եղել են թմրանյութերի մասին գրվող ժարգոնային բառեր: Ոստիկանությունը փորձում է գտնել նրան թմրանյութ վաճառողներին: 

Դերասանը երեք երեխա ուներ:

Նա հայտնի է «Կնոջ բույրը», «Մեծ Լեբովսկին», «Մագնոլիա», «Տաղանդավոր միստր Ռիպլին», «Կապոտե», «Ռոք ալիք», «Մարդ, որը փոխել է ամեն ինչ» և մի շարք այլ ֆիլմերում խաղացած իր դերերով, իսկ «Կապոտե» ֆիլմի համար 2006 թ. ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և այլ հայտնի մրցանակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել