Lragir.am-ը գրում է.

Փետրվարի 3-ին Կիևում մի խումբ երիտասարդներ Լենինի տապալված արձանի տեղում տեղադրել են «կոռուպցիայի հուշարձանը», տեղեկացնում է unian.net-ը: Ուսանողները կոռուպցիայի խորհրդանիշ են ընտրել ոսկե զուգարանակոնքը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Գերագույն ռադայում կայանալիք իրադարձությունների վրա:

«Չնայած ոսկե զուգարանակոնքն ասոցացվում է մեկ մարդու հետ, մեր ուղերձն իրականում ամենևին էլ նրան չէ ուղղված: Մենք դիմում ենք խմբակցությունների անդամ չհանդիսացող պատգամավորներին և Ռեգիոնների կուսակցության պատգամավորների ադեկվատ հատվածին… Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի փոխելու ուկրաինական հեղափոխության ընթացքը և կանգնեցնել հակամարտության սրումը: Կանգնեք ուկրաինացի ժողովրդի կողքին, կողմ քվեարկեք «2004 թվականի սահմանադրության վերականգնման» օրինագծին և մտեք Ուկրաինայի պատմության մեջ որպես մարդիկ, ովքեր օգնել են մեր պետությունում խաղաղության և հանգստության վերականգնմանը: Դուք ինքերդ էլ գիտեք, թե ինչ անեք»,- նշված է ուսանողների հայտարարությունում:

«Եթե Լենինը խորհրդանշել է Ուկրաինայի անցյալը, ապա այս հուշարձանը խորհդանշում է ներկան՝ կոռումպացված երկիրը, որտեղ հարստության մեծամասնությունը մեկ ընտանիքի և մեկ մարդու գրպան է գնում»,- ասել է ակցիայի նախաձեռնող Իլյա Կրոտենկոն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել