Թերթն իր այսօրվա համարում հիշեցնում է մի քանի տարի առաջ պաշտոնական վիճակագրության այն տվյալը, համաձայն որիՀայաստանում զարգանում է տրակտորաշինությունը, մասնավորապես գրելով,

««Ժողովուրդը» ցավով պարզեց, որ Հայաստանում դադարել է տրակտորաշինությունը։ Հիշո՞ւմ եք, ժամանակին իշխանությունները որպես արդյունաբերական ձեռքբերում խոսում էին տրակտորաշինության մասին։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն էլ ֆիքսել էր՝ 2012թ. նախորդ տարվա 5 տրակտորի փոխարեն արտադրվել է 212 տրակտոր։ Սակայն պարզվում է՝ 2013թ. ընթացքում մեր երկրում որևէ տրակտոր չի արտադրվել, ասել է թե՝ հայկական արդյունաբերական հրաշքը կանգ է առել»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել