1in.am-ը գրում է.

Ուկրաինացիների ուշադրությունը սևեռված է խորհրդարանին, որտեղ բացվում է Գերագույն ռադայի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Տեղի դիտորդների կարծիքով՝ հենց այս օրենսդրական գերագույն մարմնում, նրա որոշումներում կա հնարավորություն՝ նվազեցնելու դիմադրության լարվածության ջերմաստիճանը:

Խորհրդարանում աշխատանքային առաջին օրը կանցնի Անկախության հրապարակում շարունակվող բողոքի ակցիաների, ինչպես նաև ընդդիմության կողմից երկրի 10 արևմտյան և կենտրոնական մասերում արգելափակված վարչական շենքերի ֆոնին:

Խորհրդարանականների նկատմամբ մեծ հույսեր է տածում խոսնակ Վլադիմիր Ռիբակը՝ հայտարարելով, որ ընդդիմությունը և իշխանությունը «սկսել են լսել միմյանց»:

Սակայն երկուշաբթի օրը տեղի ունեցած պատգամավորական խմբերի և խմբակցությունների ղեկավարների խորհրդակցությունը ի չիք դարձրեց առաջիկայում փոխզիջման գնալու բոլոր հույսերը՝ գրում է ITAR-TASS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել