Newsbook.am-ը գրում է.
Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրի տնօրեն Աշոտ Դավթյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրադձեի դին հայտնաբերվել է Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրի տարածքում, իրականությանը չի համապատասխանում:
«ԹԹու ջուր» կոչվող տարածքը, որտեղ հայտնաբերվել է դին, գլխավոր մարզահամալիրի տարածքից գտնվում է մի քանի կմ հեռավորության վրա: Ի դեպ տեղեկացնեմ, որ Արչիլ Մագրադձեն չի հյուրընկալվել նաև Գլխավոր մարզահամալիրի հյուրանոցային համալիրում»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունից փետրվարի 3-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Ծաղկաձորի ճոպանուղու մոտակայքում կորել է «Արմենթել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրադձեն: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ փրկարարները գտել էին նրա դին: