Hayeli.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ը հարցում է ուղղել «Հանրային» հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ Հ1-ի ունեցած վարկերի ու գրավադրված շենքերի առնչությամբ: Հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունը անցյալ տարվա վերջին որոշել է պետբյուջեից շահութհարկի ազատումով 850 մլն դրամ գումար նվիրել Հանրայինին, լրտավամիջոցը հետաքրքրվել է՝ արդյոք բանկերից մեկում գրավադրված «Երևան» կինոստուդիան այս նվիրատվության արդյունքում կհանվի՞ գրավից: Այս առնչությամբ «Հ1»-ից պատասխանել են. «Հանրային հեռուստաընկերությանը պատկանող նախկին «Երևան» կինոստուդիայի շենքը գրավի տակ է դրվել ոչ թե Ռուբեն Ջաղինյանի կողմից, այլ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` բաժնետիրական ընկերությունների գույքի տնօրինումը (այդ թվում` դրանց վերաբերյալ գործարքների կնքման միջոցով) իրականացվում է վերջիններիս կառավարման տարբեր մարմինների միջոցով` ելնելով գույքի արժեքից, դրա վերաբերյալ գործարքում շահագրգռվածությունից և այլն:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության (իբրև փակ բաժնետիրական ընկերության) դեպքում ևս գույքի տնօրինման գործառույթները, վերոհիշյալ օրենքի ուժով և ընկերության կանոնադրությամբ, վերապահված են իր կառավարման մարմինների՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին և գործադիր տնօրենին: Նախկինում շահագործման համար անպիտան վիճակում գտնվող «Երևան» ստուդիայի մասնաշենքը հանդիսանում է գրավի առարկա՝ որպես վերջինիս հիմնանորոգման և վերազինման նպատակով ներգրավված վարկի ապահովման միջոց: Նշենք, որ այս հիմնանորոգման արդյունքում է հնարավոր դարձել մասնաշենքի հետագա փլուզման կանխումը և ներկայիս շահագործումը հեռուստաարտադրական նպատակով: Մասնաշենքը գրավից կհանվի սահմանված ժամկետներում՝ համաձայն պայմանագրի»:
Հ. Գ. Դեռ ամիսներ առաջ, երբ Hayeli.am-ը լուր էր հրապարակել, որ Հանրային հեռուստաընկերությունը վարկեր է վերցրել ու գրավի տակ դրել հեռուստաընկերության շենքերը, Հ1-ի ղեկավարությունը արհամարական և հենգնական տոնով այդ տեղակատվությունը հերքեց: «Այդ տեղեկատվությունն անհեթեթություն է»,- ԶԼՄ-ներում հայտարարել էր Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը: Փաստերեն այսօր Հ1-ում պաշտոնապես հասատատել են մեր ունեցած այն տեղեկատվությունը, որը ժամանակին իրենք անհթեթեթ էին համարում: Հետևությունները թողնում ենք ընթերցողին: