Ի՞նչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե հենց այս պահին դադարեք ծխել: Շատերը կարծում են, որ եթե մարդը տևական ժամանակ ծխում է, ապա առողջությունը անվերադարձ կորցնում է: Դա այդպես չէ: Ծխելը դադարեցնելուց հաշված րոպեներ հետո օրգանիզմում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Թվեմ դրանցից մի քանիսը: 
20 րոպե հետո արյան ճնշումն ու զարկերակը վերադառնում են չծխող մարդու սանդղակին:
8 ժամ հետո նիկոտինի և ածխածնային գազի քանակը արյան մեջ կիսով չափ իջնում է, թթվածնի քանակը հասնում է նորմայի:
24 ժամ հետո ածխածնային գազը լիովին դուրս է գալիս օրգանիզմից, թոքերը սկսում են մաքրվել կուտակված խեժից:
48 ժամ հետո օրգանիզմում այլևս նիկոտին չկա: Վերականգնվում են համի և հոտի զգայարանները:
72 ժամ հետո շնչառությունը դառնում է ավելի ազատ, անցնում է հազը: Բրոնխները թուլանում են, էներգիայի քանակը օրգանիզմում ավելանում է: 
2-12 շաբաթվա ընթացքում արյան շրջանառության մակարդակը բարձրանում է, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի հեշտ են կատարվում:
3-9 ամիս անց ամբողջովին վերանում են շնչառական դժվարությունները, թոքերի ծավալն ու արդյունավետությունը աճում է 10%-ով:
Մեկ տարի անց սրտի կաթվածի ռիսկը կրկնակի նվազում է:
10 տարի անց թոքերի քաղցկեղի ռիսկը կրկնակի նվազում է:
15 տարի հետո սրտի կաթվածի ռիսկը հավասարվում է չծխող մարդու մակարդակին:
Սրտային հիվանդությունների, թոքերի քաղցկեղի, կաթվածի ռիսկը սկսում է նվազել ծխելը դադարեցնելու պահից սկսած: Ինչքան շուտ թողնեք ծխելը, այնքան կքչացնեք այս հիվանդությունները ձեռք բերելու ռիսկը:Այն ծխողները, որոնք դադարեցնում են ծխելը մինչև 35 տարեկանը, ապրում են չծխող մարդու օրգանիզմով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել