Kinoashkharh.am-ը գրում է.
Երեկ` փետրվարի 1-ին, «Նա» (Her) և «Նավապետ Ֆիլիպս» ֆիլմերը ստացան ԱՄՆ սցենարիստների գիլդիայի (Writers Guild of America) գլխավոր մրցանակները:
«Լավագույն բնագիր սցենար» անվանակարգի մրցանակը գնաց Սփայք Ջոնսին, որը «Նա» (Her) ֆիլմի սցենարի հեղինակն է:
«Լավագույն հարմարեցված սցենար» անվանակարգում հաղթանակ տարավ Բիլ Ռեյը ռեժիսոր Պոլ Գրինգրասի «Նավապետ Ֆիլիպս» կինոնկարի համար կատարած աշխատանքի համար, որը պատմում է սոմալիցի ծովահենների կողմից ամերիկյան դրոշով նավի առևանգման մասին: Կինոնկարի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք նկարագրված են «Նավապետի պարտքը. սոմալիցի ծովահեններ, ծովային հետևակայիններ և վտանգավոր օրեր բաց ծովում» գրքում: Գլխավոր դերը կինոնկարում կատարում է դերասան Թոմ Հենքսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ