1in.am-ը գրում է.
Բերքլիում Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի (LBL) գիտնականները Կալիֆոռնիայի համալսարանի հետ համատեղ մշակել են էլէկտրոնային բեղեր, որոնք հիշեցնում են կատվի կամ առնետի բեղիկներ:
Համաձայն LBL-ի հաղորդագրության՝ նոր բեղերը, որ ստացել են E-Whiskers անվանումը, ի վիճակի են «զգալ» 1 Պասկալ ճնշում:
Էլեկտրոնային բեղերը սենսորներ են, որոնք պատրաստված են ճկուն թելերից՝ ծածկված ածխաջրային նանոխողովակներով ու արծաթի նանոմասնիկներով:
Բեղերը հնարավոր է միացնել ցանկացած մակերևույթի՝ կախված առաջադրված խնդրից, իսկ կախված ճնշումից՝ E-Whiskers-ը ի վիճակի է փոխել էլեկտրական դիմադրությունը:
Փորձերի ժամանակ E-Whiskers-ը օգտագործել են օդային հոսանքի եռաչափ քարտեզի ստեղծման համար:
LBL-ի տվյալներով՝ հետագայում էլեկտրոնային բեղերը կարող են օգտագործվել բժշկական նպատակներով կամ ռոբոտաշինության մեջ: