Kinoashkharh.am-ը գրում է.
Երեկ` փետրվարի 1-ին, Բեռլինում կայացավ ամենամյա «Golden Camera» մրցանակաբաշխության արարողությունը: Սկսած 1965-ից` գերմանացի փորձագետներն ու կինոքննադատներն ավանդաբար մրցանակ են շնորհում լավագույն ֆիլմերի, սերիալների, շոուների և այլ աշխատանքների համար:
Լավագույն արտասահմանյան դերասանուհի ճանաչվեց այս տարի Գվինեթ Փելթրոուն, իսկ լավագույն դերասան` Մեթյու Մակկոնահին:
Եթե Փեյթրոուի համար այս տարի բեմ բարձրանալը մրցանակ ստանալու կապակցությամբ նոր բան էր, ապա Մակկոնահին, որ բազմաթիվ մրցանակների հավակնորդ է դարձել «Դալլասի սպառողների ակումբ» ֆիլմի համար, արդեն շատ վարժ է շնորհակալություն հայտնում կինոքննադատներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել