Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Կոտրված սրտերի թանգարան

8- relationships

Կոտրված սրտերի թանգարան բացելու մտահղացումը պատկանում է Խորվաթիայի բնակիչներ Օլինկա Վիշտիցային և Դրաժեն Գրուբիշիցին, ովքեր ժամանակին սիրահար զույգ էին: Թանգարանը բացվել է 2006 թ.-ին: Սկզբնական շրջանում թանգարանը գրանցված չէր որևէ մշտական հասցեում, և թանգարանի հավաքածուն ցուցադրվում էր տարբեր քաղաքներում: Թանգարանի հիմնադիրները ցանկանում էին ցուցադրել հանրությանը այն առարկաները, որոնք կապված էին իրենց սիրավեպի հետ: 4 տարի տևած նրանց սիրավեպը այդպես էլ երջանիկ ավարտ չունեցավ, և նրանք բաժանվեցին իրարից: 2010 թվականին Վիստիցան ու Գրուբիսիցը կարողացան իրենց հավաքածուի համար մշտական շինություն գտնել Զագրեբ քաղաքում:

Ներկայումս թանգարանը տարեկան 40.000 այցելու է ունենում: Այն Զագրեբ քաղաքի միակ թանգարանն է, որը ֆինանսավորվում է ոչ թե պետական, այլ մասնավոր միջոցներով: Առանձին բաժիններում ցուցադրված է մոտ 100 ցուցանմուշ: Այդ բաժինները դասակարգված են ըստ հարաբերությունների տեսակի ու երկարության: Ցուցանմուշների մեծ մասը տխուր զգացողություններ է առաջացնում այցելուների մոտ: Ցուցանմուշների ցանկում կարելի է տեսնել կապիչներ (կանացի ներքնազգեստի աքսեսուար), որոնց կից ներկայացվում է հետևյալ տեքստը. «Ես երբեք դրանք չեմ կրել: Եթե կրած լինեի՝ մեր սիրավեպը գուցե ավելի երկար տևեր»: 2011 թ.-ին եվրոպական թանգարանների մրցանակաբաշխության ժամանակ այս թանգարանն արժանացել է «ամենանորարարական թանգարան» տիտղոսին: 

 4  Անճաշակ արվեստի գործերի թանգարան  

1- moba

Մասաչուսեթս նահանգում գտնվող այս թանգարանը հիմնադրվել է  1994 թ.-ին՝ մարդկանց աշխարհի ամենացածրաճաշակ արվեստին հաղորդակից դարձնելու առաքելությամբ:  Թանգարանի կարգախոսն է «Չափազանց վատ արվեստի գործեր, որոնք անհնար է արհամարհել»:

Հնաոճ իրերի վաճառքով զբաղվող Սքոթ Վիլսոնը հղացավ այս թանգարանը ստեղծելու գաղափարը այն ժամանակ, երբ տեսավ մի սարսափելի կտավ, որի վրա պատկերված էր դաշտում՝ երկու աղբարկղերի միջև պարող տարեց կին: Այդ ժամանակից ի վեր նա սկսեց իր ընկեր Ջերի Ռեյլիի հետ արվեստի ցածրաճաշակ ստեղծագործություններ հավաքել:

Ներկայումս նրանց հավաքածուում կա 600 նմուշ, թեպետ դրանցից միայն 70-ն են ցուցադրվում թանգարանում: Դրանց մեծ մասը նվիրաբերվել են թանգարանին կամ գտնվել աղբակույտերից: Նախքան թանգարանի հավաքածուում ընդգրկվելը, ներկայացված բոլոր առարկաները պետք է արժանանան թանգարանի աշխատակիցների հավանությանը: Մարդիկ կարող են տարբեր ստեղծագործություններ ներկայացնել թանգարանի աշխատակիցների դատին, սակայն ներկայացված նմուշների միայն 10%-ն է արժանանում աշխատակիցների հավանությանը և համալրում թանգարանի ցուցանմուշների շարքը: Քննադատները ասում են, որ թանգարանի հիմնադիրները ծաղրում են արվեստը, մինչդեռ թանգարանի սեփականատերերը պնդում են, որ ձախողումը ստեղծագործական գործընթացի կարևոր քայլերից է: Թանգարանի հետ կապված մի զավեշտալի դեպք կա: Մի անգամ թանգարանից մի նկար են գողացել, ինչից հետո թանգարանի ղեկավարությունը անվտանգության խաղալիք տեսախցիկ է տեղադրել և դրա տակ հետևյալ գրությունն ամրացրել. «Նախազգուշացում: Այս պատկերասրահը հսկվում է անվտանգության խաղալիք տեսախցիկով»:

 3  Խավարասերների թանգարան


Խավարասերների թանգարան հիմնադրելու գաղափարը պատկանում է Մայքլ Բոհդանին: Թանգարանը հիմնադրվել է Տեխաս նահանգի Պլանո քաղաքում, սակայն հետագայում տեղափոխվել է  Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաք: Սկզբում Մայքլը իր խանութում էր դրել խավարասերների դիակները: Մայքլը սատկած խավարասերներին զգեստավորել էր պատմական կերպարների և աստղերի պես:  Հենց դրա համար էլ նրա հավաքածուն կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց և շուտով նրա խանութը վերածվեց թանգարանի: Բոհդանը այս տարօրինակ զբաղմունքով սկսեց զբաղվել 1980-ականներին: Նա մրցույթ կազմակերպեց՝ փորձելով պարզել Դալասի ամենամեծ խավարասերին: Նա հետագայում ճանապարհորդեց երկրով մեկ: Բոհդանը երկրի տարբեր ծայրերից հավաքեց ամենազանազան խավարասերներին և տարիների ընթացքում մի մեծ հավաքածու ստեղծեց: Ժամանակի հետ նա հայտնի դեմք դարձավ: Նա անգամ իբրև հյուր հրավիրվեց Tonight Show-ին: Նրա հավաքածուի լավագույն ցուցանմուշը դաշնամուրի մոտ նստած խավարասերն է: Այս ցուցանմուշը կոչվում է Լիբերաչե:  

 2  Քավարանի սրբերի թանգարան

9- purgatory

Թանգարանը գտնվում է Հռոմի եկեղեցիներից մեկում: Ասում են, որ քավարանում բնակվող հոգիները դիպչել են թանգարանի առարկաներին: Կաթոլիկության մեջ քավարանը մի վայր է, որտեղ հանգուցյալների հոգիները քավում են իրենց մեղքերը: Թանգարանի մի մասում հրդեհ գրանցվեց, և հրդեհից հետո այդտեղ մարդու դեմքի նմանությամբ այրվածի տեղ նկատվեց: Թանգարանի հիմնադիր Վիկտոր Ջուետը հավատում էր, որ դա քավարանում բնակվող հանգուցյալներից մեկի հոգին էր: Թանգարանում դրված փոքր ապակե արկղի մեջ մի շարք ուշագրավ ցուցանմուշներ կան:

 1  Փարիզի կոյուղիների թանգարան

4- sewers

Հազիվ թե որևէ մեկը ցանկանար երկար կանգ առնել Ֆրանսիայում գտնվող այս թանգարանում (Le Musée des Égouts de Paris): Թանգարանի վայրում 1370 թվականին կամարաձև կոյուղի տեղադրվեց: Դրա կեղտաջրերը թափվում էին մոտակա գետակի մեջ: Երբ կոյուղու կառուցման աշխատանքներն ավարտին հասցվեցին, կոյուղու երկարությունը հասնում էր 2400 կմ-ի:    

1867 թ.-ի Համաշխարհային ցուցահանդեսից ի վեր կառավարությունը թույլատրեց քաղաքացիներին փոքր նավակներով ու գոնդոլներով տեղից տեղ փոխադրվել կոյուղու միջով: Համակարգի յուրաքանչյուր հատման կետում («խաչմերուկում») տեղադրված են նշաններ, որոնց վրա գրված է, թե վերևում ինչ փողոցներ են: Սա նշանակում է, որ հնարավոր է Փարիզով մեկ ճանապարհորդել՝ առանց նրա շինությունները տեսնելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել