10  Վառված սննդամթերքի թանգարան

3- burned
Վառված սննդամթերքի թանգարանը Մասաչուսեթսի տեսարժան վայրերից է: Թանգարանի պատմությունը սկսում է 1980-ականներից, երբ տավղահար Դեբորոա Հենսոն-Քոնենթը սկսեց ինչ-որ ճաշատեսակ տաքացնել իր տանը: Նա տարվեց երկար հեռախոսազրույցով: Երբ նա ավարտեց հեռախոսազրույցը և վերադարձավ խոհանոց, ճաշատեսակն արդեն ամբողջովին վառվել էր: Այն դարձավ Դեբորայի տուն-թանգարանի առաջին ցուցանմուշը: Այս թանգարանի ցուցանմուշների լուսանկարները կարելի է տեսնել թանգարանի վեբկայքում:  

Ամենահայտնի ցուցանմուշներից են քաղցրահամ կարտոֆիլները, որոնք թույլ ջերմաստիճանի տակ եփվել են հինգ շաբաթ: Այդ ժամանակամիջոցում Հենսոն-Քոնենթը Մեքսիկայում էր: Հենսոն-Քոնենթը խրախուսում է թանգարանի հաճախորդներին լուսանկարել իրենց վառված ճաշատեսակները և դրանց լուսանկարներն ուղարկել իրենց՝ վեբկայքում տեղադրելու համար: Թանգարանի նշանաբանն է. «Միացրեք ցածր ջերմաստիճանի ռեժիմը և երկար քնեք»:

 9  Կասկածելի բուժսարքավորումների թանգարան

7- medical

Թեպետ 2002 թ.-ին Կասկածելի բուժսարքավորումների թանգարանը փակվեց, այնտեղի սարքավորումների հավաքածուն ներկայումս ցուցադրված է Մինեսոտայի գիտության թանգարանում: Կասկածելի բուժսարքավորումների թանգարանը հիմնադրվել է հեքիմության ինքնակոչ մասնագետ Բոբ Մակքոյի կողմից: Թանգարանի հավաքածուում ներառված են տարբեր սարքավորումներ, որոնք նախատեսված են զանազան հիվանդությունների բուժման համար: Թանգարանի, թերևս, ամենահայտնի ցուցանմուշը կրծքերը մեծացնող պոմպն է: Սարքավորումներից շատերը մինչ օրս ենթակա են շահագործման: Դրանցից է գանգաբանական (ֆրենոլոգիական) սարքը: Մարդիկ հավատում էին, որ այս սարքի շնորհիվ հնարավոր էր քարտեզագրել մարդու ուղեղը և ցույց տալ նրա բարոյականության ու խելքի մակարդակը:

 8  Վինչեստերի խորհրդավոր տունը

5- winbchester

Վինչեստերի խորհրդավոր տունը կառուցվել է 1800-ականներին Վիլյամ Ուիրթ Վինչեստերի կնոջ՝ Սարա Վինչեստերի կողմից: Ամուսնու մահից հետո նա ժառանգեց նրա զենքերի ընկերությունը: Մի պայծառատես Սարային հայտնեց, որ այն մարդկանց ուրվականները, ովքեր սպանվել էին իր ընտանիքին պատկանող ընկերության զենքերով, բարկացած են նրա վրա: Նրանց հանգստացնելու միայն մի տարբերակ կար: Պետք էր մի այնպիսի տուն կառուցել, որի շինարարությունը երբեք ավարտին չէր հասցվի, այլապես Սարան կմահանար: Այսպիսով, 38 տարի շարունակ Սարան Կալիֆորնիայում կառուցում էր մի տուն, որի արժեքը մոտ 6 մլն. դոլար էր: Երբ նա մահացավ 1922 թ.-ին, տան սենյակների թիվը հասնում էր 160-ի: Չնայած դրան՝ տանը միայն 13 լոգարան կար: Սարային ասել էին՝ ոչ մի դեպքում միևնույն ննջարանում երկու գիշեր իրար հետևից չքնի: Սարան կարծում էր, որ իր քնելու տեղը անընդհատ փոխելով՝ կկարողանար շփոթեցնել ուրվականներին:

 7  Ծորակի ջրի թանգարան

Water dripping from water faucet

Պեկինում գտնվող այս թանգարանում մոտ 130 առարկա կա, որոնք կապված են Չինաստանի ծորակի ջրի պատմության հետ: Այս թանգարանի ցուցանմուշները վկայում են Չինաստանի ու Արևմուտքի վաղ շրջանի համագործակցության մասին: Թանգարանում կան մի շարք ցուցանմուշներ, որոնք պատմական կարևորություն են ներկայացնում: Թանգարանում կարելի է տեսնել պաստառներ, որոնցում գովազդվում է ծորակի ջրի գյուտը: Ժամանակին չինացիներից շատերը զգուշանում էին և խուսափում ծորակի ջրի օգտագործումից: Նրանք «օտար ջուր» էին կոչում ծորակի ջուրը: Նրանց ժամանակ էր հարկավոր ծորակի ջրի գյուտն ընդունելու համար: 

Վրա հասնող հեղափոխության պատճառով ժամանակին թանգարանի վայրում գտնվող ջրի ընկերությունը միայն երեք տարի աշխատեց: Այդ ընկերության մասին վկայող որոշ առարկաներ մինչ այժմ էլ պահպանվել են, թեպետ Մաո Զեդոնգի ղեկավարած «Մեծ ցատկ դեպի առաջ» նախաձեռնության անդամները ոչնչացրել են պողպատե և երկաթե սարքավորումները, որոնք ժամանակին դրված էին թանգարանի վայրում: 

 6  Կատուների թանգարան

2- cat

Մալազիայի Կուչինգ (թարգմանաբար՝ կատու) քաղաքում գտնվող այս թանգարանը նվիրված է մեր կատվազգի բարեկամներին:  Թանգարանի այցելուները ներս մտնելով՝ կարող են ծանոթանալ ընտելացված կենդանիների մասին տեղեկությունների, ինչպես նաև կատուներ պատկերող արվեստի ստեղծագործությունների:   

Այս թանգարանում ցուցադրված է մոտ 2000 արտեֆակտ, այդ թվում՝ 5000 տարվա պատմություն ունեցող կատվի մումիա, որն այստեղ է հասել Եգիպտոսից: Կատուների թանգարանի ամենահայտնի ցուցանմուշը աշխարհի ամենահազվագյուտ կատուներից մեկի՝ ֆելիս բադիայի չորացված գլուխն է: Այս կատուն հանդիպում է միայն Կալիմանտանոյում: Կատուների թանգարանը բավականին հայտնի է: Կուչինգի բնակչության շրջանում տարածված են կատուների հետ կապված տարբեր սնահավատություններ: Ասում են, որ ժամանակին Մալազիայի ժողովուրդը կատուների հետ կապված մի տարօրինակ ավանդույթ ուներ: Մարդիկ կատվին իջեցնում էին ջրով լի թասի մեջ և այնքան ժամանակ թողնում այնտեղ, որ քիչ էր մնում կատուն խեղդվեր: Նրանք հավատում էին, որ սա կարող է օգնել, որպեսզի անձրև սկսի տեղալ:  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել