Տղաս սիրում է չոր ու խռթխռթան բլիթներ, հաց, իսկ եթե իմ գանձը սիրում է, ուրեմն ես պետք է ինքս պատրաստեմ, որ իմանամ, թե ինչից է պատրաստված, ու վստահ լինեմ, որ տղայիս համար վնասակար չէ: Այս քրեքերները պատրաստվում և ուտվում են շատ արագ:
300 գ ալյուրը մաղել, ավելացնել 1 թ. գդալ փխրեցուցիչ (разрыхлитель, baking powder), 1 թ. գդալ շաքարավազ, 2 ոչ լիքը թ. գդալ աղ, 3 ճ. գդալ կտավատի սերմ: Խառնել: Ավելացնել 4 ճ. գդալ ձեթ և 150 մլ. կաթ, կաթը ավելացնել քիչ-քիչ, քանի որ ալյուրը ամեն տեղ տարբեր է լինում, պետք է ստացվի գրտնակելու համար հարմար, չկպչող խմոր: Գուցե ավել կամ պակաս կաթ ավելացնելու կարիք լինի: Բարակ գրտնակել, կտրատել, պատառաքաղով ծածկել և թխել նախապես 200 (400 F) աստիճան միացրած ջեռոցում 15-20 րոպե: Բարի ախորժակ!!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել