Lurer.com-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությանը, ԵԱՀԿ-ն խստորեն մտահոգված է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, ինչպես հաև շփման գծում հայկական ու ադրբեջանական զորքերում գրացնվող կորուստների կապակցությամբ: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

«Դժբախտաբար, վերջին շաբաթներին իրավիճակն ավելի է սրվել և հետագա վատթարացման ռիսկը թերագնահատվում է: Ես շփման գծում առկա լարվածությանն ականտես է եղել անձամբ` սահմանին մշտադիտարկման ժամանակ և կարծում եմ հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա»,-ասել է Կասպրչիկը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան մեկնարկել է փետրվարի 2-ին Բաքու կատարած այցլեությամբ: Այստեղ նրանք հանդիպումներ կունենան երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ: Համանախագահները Բաքվից Երևան կգան փետրվարի 5-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել