Տարաձայնություններ Ազգային ժողովումPanorama.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստերի օրակարգն հաստատելուց հետո ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարել: Համաձայն որի,  հանձնաժողովը նախկին 7 անդամի փոխարեն, ունենա 11 անդամ, որից 5-ը Հանրապետական խմբակցությունից, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» և մեկական պատգամավոր էլ մյուս խմբակցություններից: 

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարն իր այս առաջարկությունը հիմնավորեց ԱԺ կանոնակարգ օրենքի 25 հոդվածով:

Հիշեցնենք, դեռ նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստերից մեկում հայ-ռուսական հայտնի գազային համաձայնագրի քվերակության ժամանակ պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը վերցրել էր, և պատգամավորները ստիպված էին եղել ձեռքով քվեարկություն կատարել: Այդ քվեարկության արդյունքները խորհրդարանական ոչ իշխանական ուժերը համարում էին անօրինական, քվեարկության արդյունքները ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հաշվել էր ձեռքով և բացի այդ Հաշվիչ հանձնաժողովը քվորում չէր ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել