Երևան, թվում է, թե վարդագույն ես, գեղեցկացած, ծաղիկներով ու ծառերով ու անսահման լույսերով: Իրականում քեզ սարքել են, քեզ գույն են տվել, ծաղիկ տնկել ու ծառերդ էլ կտրտել են ու իբր թե գեղեցկացրել: Չգիտեմ` ինչ տարօրինակ լույսեր կախել, դրանք վառել, ու կարծում են, թե սիրուն ես: Պատեհ-անպատեհ առիթով հասնում են վրադ ու ձևավորում, իսկ ներսումդ մեծ տուփով խուլիգաներ, ավազակներ, գողեր, չարեր բերել-լցրել ու կարծում են, թե դու գոհ ես: Գիշերները քեզ չեն թողնում, որ դու քնես, անբարոյանակներ`մինչև ուշ գիշեր կանգնած բարոյականերին սպասողներ: Չգիտեմ` ինչ այգիներ, մեջը լցրած շատ աղջիկ դարձած տղաներ, կամ դրա ճիշտ հակառակը, բայց նայիր, տես, էլի մարդիկ մտածում են`երջանիկ ես: Արտաքինից շշմելու ես, իսկ ներիքինից անտանելի: Ոմանք ասում են, թե քեզ սիրում են, ոմանք քեզ թողնում ու հեռանում են, ու նորից ասում, որ սիրում են, իսկ իրականում քեզ ատում են: Ո՞վ է քեզ սիրում, ո՞վ է քեզ ատում, ո՞վ է քեզ մաքրում կամ էլ կեղտոտում: Ո՞վ է քեզ գրկում, կամ էլ բաց թողնում, ուրիշ քաղաքներում ապաստան գտնում: Ո՞վ է խնամում, կամ «գեղեցկացնում»: Երևա՜ն, դու վարդագույն ես, գեղեցկացած՝ ծաղիկներով ու ծառերով ու անսահման լույսերով, իսկ ներսում`ռաբիս, աղքատ ու դժոհ-արտագաղթող, անօրինական:Նյութի աղբյուր՝ http://liamovsisyan.blogspot.com/2014/02/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



