Շատերի մոտ հարց կառաջանա, թե որտեղից այսքան ունեցվածք մի մարդու, ով ծնվել և մեծացել է սովորական ընտանիքում։ Հարցը այդես էլ կմնա «բաց» հարցերի շարքում, այնուամենայնիվ, թվարկեմ Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկությունների ու այլ սեփաականության ցանկը, այն էլ միայն նրանք, որոնք գտնվում են Արարատի մարզում.

 

 

 

  • «Արտաշատ-Վինկոն» գինու գործարանը,
  • Արտաշատ տրիկոտաժի և մեխանիկական գործարանները, 
  • Շահումյան գյուղում գտնվող Արտաշատի շարժական մեքենայացվածշարասյունը, 
  • Շահումյանում գտնվող 5-րդ տրեստի ավտոպարկը, 
  • Արտաշատի կենցաղասպասարկման կոմբինատը, 
  • Արտաշատի «Սիրիուս» գործարանը, նախկին զինվորական գործարանը, որը հետագայում վերածվեց շուկայի և հիմա ամբողջապես թալանվել է, 
  • Մխչյանում գտնվող ATK-ն, ավտոձեռնարկությունը, 
  • Մխչյանի բետոնի գործարանը, 
  • Արտաշատի նախկին կենցաղասպասարկման շենք, որը հետո դարձավ խաղատուն,
  • «Արտաշատ» գաստրոնոմը, 
  • Արտաշատի հին բաղնիքը՝ 1 հեկտար հողատարածքով, 
  • Նարեկ, Քաղցրաշեն գյուղերի տարածքում շուրջ 200 հեկտար հողակտոր, 
  • Արարատի մարզից մինչև Սյունիքի մարզը ներառյալ՝ CՕ գազի տեխզննությունը,
  • Արտաշատի շրջանում գործող 6 և բազմաթիվ շարժականգազալցակայաններ,
  • Արտաշատի հյուրանոցն ու ռեստորանը

Հետևոււթյունները թողնում եմ Ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել