Բազմաթիվ առասպելներ կան այն մասին, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, որը ականատես է եղել բազմաթիվ քաղաքակրթությունների, որոնցից շատերն ունեն իրենց լեգենդներն այն մասին, թե ինչպես են ստեղծվել: Արևմուտքում ամենահայտնի պատմությունը, թերևս, կապված է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների հետ, ում, համաձայն լեգենդի, մեծացրել են գայլերն ու, ովքեր հետագայում հիմնել են Հռոմը: Այս հոդվածում ներկայացնում ենք առասպելական 9 պատմություն աշխարհի տարբեր աշխարհամասերից ու մշակույթներից, որոնք ներկայացնում են, թե ինչպես են ստեղծվել տվյալ մշակույթն ու նրանց կրողները: Այս պատմությունները, այնուամենայնիվ, ունեն որոշակի ընդհանրություններ:

 9  Մանկո Կապակ (ինկեր)

10_Manco_Capac,_First_Inca,_1_of_14_Portraits_of_Inca_Kings_-_overall

Մինչև եվրոպացի բնակիչների Հարավային Ամերիկա աշխարհամասի վրա հայտնվելը՝ այստեղ գերակշռում էր ինկերի 12-միլիոնանոց քաղաքակրթությունը: Նրանք գրավոր աղբյուրներ չունեին, սակայն ինկերի քաղաքակրթության հիմնադիր լեգենդար Մանկո Կապակի մասին պատմությունները պատմելով փոխանցվել են սերնդեսերունդ:

Ինկերի ստեղծման առասպելի պատմության համաձայն՝ աշխարհը ստեղծվել է Վիրակոչա աստծու կողմից: Այն բանից հետո, երբ նա ստեղծում է Երկիրը, նա կավից ստեղծում է մարդկանց ու կենդանիներին, որից հետո մարդկանց ուղարկում է խորը գետնի տակ: Նա նրանց հրամայում է դուրս գալ մոլորակի տարբեր վայրերում տարածված քարանձավներից ու լճերի խորքից ու քաղաքակրթություն հիմնել այնտեղ, որտեղ նրանք դուրս կգային գետնի խորքից:

Մանկո Կապակը դուրս է գալիս Տիտիկակա լճից, որը գտնվում է Պերուի և Բոլիվիայի սահմանին: Նրա հետ էին նրա քույրերն ու եղբայրները, սակայն երբ նրանք համարձակվեցին այդ վայրից հեռանալ ավելի լավ տեղ գտնելու համար, նրանցից շատերը վերածվեցին քարերի: Երբ վերջապես նրանք այնպիսի մի վայր գտան, որը Մանկո Կապակը հավանեց ու իր ոսկե ցուպը հողի մեջ դրեց, նրանք կանգ առան: Մանկո Կապակն իր քույրերից մեկի հետ ընտանիք կազմեց, մինչև ինքն էլ վերածվեց քարի: Նրանց թողած սերունդներից էլ ծագեցին ինկերը:

 8  Դանգուն (կորեացիներ)


Կորեական առասպելաբանությունը պատմում է Դրախտի կայսեր` Հուանինի թոռ Դանգունի մասին: Դանգունի հայրը Հուանգ-Ունգն էր: Հուանգ-Ունգը ցանկանում էր ապրել Երկրի վրա, ու նրա հայրը նրան 3000 հետևորդ է տալիս ու թույլատրում իջնել Կորեայի ամենաբարձր լեռան գագաթից: Հուանգ-Ունգն ու իր ոգիների զորքը հիմնում են 360 բաժիններից կազմված կառավարություն` գյուղատնտեսությունից մինչև բարու ու չարի որոշման նախարարություններով: 

Մի օր արջը և վագրը գալիս են Հուանգ-Յունգի մոտ ու պահանջում իրենց վերածել մարդու: Աստված նրանց ասում է, որ նրանք կարող են մարդ դառնալ միայն այն դեպքում, եթե համաձայնեն 100 օր անցկացնել քարանձավի մեջ և ուտել միայն սխտոր ու կանաչեղեն: Վագրին հաջողվում է ընդամենը 20 օր ապրել այդ պայմաններում, որից հետո նա այլ սնունդ է ցանկանում: Արջին հաջողվում է դիմանալ ու հարյուրերորդ օրվա լրանալուց հետո նա վերածվում է Ունգ-Յո անունով կնոջ:

Ունգ-Յոն չբավարարվեց ուղղակի տեսակի փոփոխությամբ, ու նա փափագում էր երեխա ունենալ: Հուան-Ունգն ինքն է ամուսնանում նրա հետ, ու նրանք որդի են ունենում՝ անունը Դանգուն կնքում, ով էլ հիմնում է կորեական առաջին թագավորությունը` Գոջոսեոն, որի պատմությունը հասնում է մինչև Ք.ա. 2300թթ., իսկ Դունգանը համարվում է ամբողջ կորեական ժողովրդի հայրը:

 7  Սկոտա և Գեյթելոս (շոտլանդացիներ, իռլանդացիներ)

7_Stone_of_scone_replica_170609

Շոտլանդիայի և Իռլանդիայի ստեղծման պատմությունը կապված է Սկոտայի և Գեյթելոսի հետ: Ասում են, որ Գեյթելոսը Հին Հունաստանի արքայազներից էր, ով փորձում էր գահընկեց անել իր հորը, սակայն նրան դա չի հաջողվում ու արդյունքում նա աքսորվում իր հետևորդների հետ: Նա հասնում է Եգիպտոս, որտեղ կարողանում է շահել փարավոնի սիրտն ու ամուսնանալ է նրա դստեր` Սկոտայի հետ:
Որոշ դեպքերում նշվում է, որ սա հենց նույն փարավոնն էր, որի օրոք Մովսեսը հրեաներին ազատեց Եգիպտոսից, ու Գեյթելոսն ու Սկոտան պետք է փախչեին Եգիպտոսից, քանի որ հրեաները նրանց չէին ընդունում: Ինչևէ, նրանք դուրս են գալիս Եգիպտոսից ու սկսում ապրել Իսպանիայի տարածքում ու որդի ունենում, որին տալիս են Հիբեր անունը: Մի քանի սերունդ հետո, Հիբերի ժողովրդի վրա հարձակում են գործում այլ ժողովուրդներ, ու նրանք ստիպված են լինում նավարկել ավելի քիչ բնակեցված տարածքներում բնակություն հաստատելու համար:
Հետաքրքիր է, որ թվում է, թե մարդիկ իրենց անունները ստացել են տեղանուններից և ոչ թե հակառակը. Սկոտան շոտլանդացիներից (Scots), իսկ Հիբերը՝ Հիբերնիայից, որը Իռլանդիայի հին անունն է և Իբերիայից, որտեղ գտնվում են Իսպանիան ու Պորտուգալիան:
Լեգենդի մի ուրիշ մաս Շոտլանդիայի պատմությունը նույնպես կապում է աստվածաշնչյան Եգիպտոսի հետ: Դարեր շարունակ  շոտլանդացի միապետները թագադրվում էին մի քարի վրա, որը կոչվում էր «Stone of Scone» (Բլիթի քար), որը հայտնի է որպես «Հակոբի բարձ», որի վրա  նա դրել էր իր գլուխն այն ժամանակ, երբ հրեշտակների տեսիլք ունեցավ: Լեգենդի համաձայն, Գեյթելոսը գողացել էր այդ քարն ու իր հետ բերել Իսպանիա, այնուհետև Շոտլանդիա:

 6  Լեքը, Չեքը, Ռուսը (Լեհեր, չեխեր, ռուսներ)


Լեհաստանը, Ռուսաստանը և Չեխիայի Հանրապետությունը կիսում են իրենց ստեղծման առասպելը: Առասպելը պատմում է երեք եղբայրերի մասին` Լեքի, Չեքի և Ռուսի: Այդ պատմություններից շատերում նշվում է այն մասին, որ նրանք սերել են Խորվաթիայից, սակայն սրանից հետո արդեն մանրամասները տարբերվում են, քանի որ համաձայն այդ պատմությունների, նրանք քայլել են տարբեր ուղղություններով ու հիմնադրել իրենց երկրները: Ռուսը դառնում է Ռուսաստանի հիմնադիրը, Չեքը՝ Չեխիայի, իսկ Լեքը՝ Լեհաստանի:

Իսկ թե ինչու են եղբայրները տարբեր ուղություններով քայլել` պատմությունները տարբերվում են: Որոշ դեպքերում նշվում է, թե նրանք որսի են դուրս եկել ու տարբեր ուղղություններով գնացել: Նշվում է նաև, որ նրանք արքայազներ են եղել ու, ամենայն հավանականությամբ, իրենց հոր թագավորությունը փոքր է եղել երեքի միջև բաժանելու համար, ու նրանք դուրս են եկել իրենց համար նոր տարածքներ ու վայրեր փնտրելու:
Պատմության մեկ այլ տարբերակում խոսվում է նաև նրանց` Վիլինի անունով քրոջ մասին: Այս դեպքում եղբայրները սերում էին Խորվաթիայից ու կառավարվում իրենց հայր Խորվաթի կողմից: Խորվաթը Հռոմի իշխանության տակ էր, սակայն երբ նա մահանում է, երեք եղբայրները որոշում են ազատագրել իրենց կայսրությունը: Վինիլան գաղտնի տեղեկություններ է հայտնում հռոմեացիներին ու դավաճանում եղբայրներին, ինչի պատճառով եղբայրները նրան փակում են աշտարակի մեջ ու թողնում, որ այնտեղ մեռնի: Քրոջը սպանելուց հետո նրանք ուղևորվում են արևելք ու հիմնում իրենց ապագա երկրները: 

Այսօր Լեհաստանի Ռոգալին գյուղում եղբայրների անունով երեք ծառ կա:

  Հայկ (հայեր)


Հայաստանի հիմնադիրը Հայկն է: Թերևս նրա մասին պատմությունը ամենահավաստին է այս ցանկում:  Որոշ մարդիկ նշում են, թե նա հույն տիտան Ատլասի որդին էր: Մյուսներն էլ պնդում են, թե նա Նոյի ծոռի ծոռն էր: Ասում են, որ նա իսկական հսկա էր: Ինչևէ, երկու դեպքում էլ նա նետով զինված հզոր ու ուժեղ մարտիկ էր, ով հազարամյակներ առաջ հիմնադրել է Հայաստանը:

Պատմության Նոյի տարբերակի համաձայն՝ Հայկը մոտ 130 տարեկան էր, երբ միացավ Բաբելոնյան աշտարակաշինությանը: Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունը, թերևս, բոլորին է հայտնի. հենց այդ ժամանակ, երբ մարդիկ այս ու այն կողմ ցրվեցին, Հայկը չհպատակվեց Բաբելոնի տիրակալ Բելին ու ազատասեր լինելով` իր տոհմով առանձնացավ Բաբելոնից` հրաժարվելով հարկեր վճարել Բելին:
Բելը նրա այս արարքը ապստամբություն է համարում ու իր զինվորներին ուղարկում Հայկի դեմ կռվելու` նրան կործանելու համար: Միայն մի քանի հարյուր մարդիկ էին հավատարիմ գանգրահեր աղեղնավոր հսկային, սակայն վերջինս նրանց ոգևորող ելույթով առաջնորդում դեպի ճակատամարտի դաշտ, որտեղ Հայկի ժողովրդի հմտությունն ու քաջությունը գերակշռում էր Բելի մեծաթիվ զորքին ու, որտեղ Հայկը իր երեքթևյան նետով խոցում է Բելի սիրտն ու սպանում նրան:
Հաղթելով բռնակալ թշնամուն՝ Հայկը դառնում է ժամանակակից  հայ ժողովրդի նախահայրը: Նրա ժառանգը Արմենակն էր: Հայկ նախահոր արձանը կարելի է գտնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

 4  Անտիկ Չինաստանի կայսրերը

4_Anonymous-Fuxi_and_Nüwa2

Չինական լեգենդների ու առասպելների բազմաթիվ տարբերակներ կան, սակայն դրանց մեջ մի շարք ընդհանրություններ կան: Պատմության հիմնական տարբերակում խոսվում է այն մասին, որ շատ-շատ տարիներ առաջ ամբողջ ցամաքը ծածկվել էր մեծ ջրհեղեղով ու միակ կենդանի մնացածները երկու կիսաստվածներ էին Ֆու Խին ու իր քույր Նուվան, ովքեր ապաստանել էին լեռան վրա: Ջրհեղեղից հետո Դրախտի կայսրի օրհնությամբ նրանք սկսում են աշխարհի վերաբնակեցումը և, որպեսզի գործընթացն ավելի արագ ընթանար, նրանք կավից մարդ են ստեղծում (ինչպես նաև ավանդական ձևով):

Հետաքրքիր է այստեղ ընդհանրությունները այլ առասպելների հետ: Օրինակ, մեծ ջրհեղեղը աստվածաշնչյան Նոյի պատմության է նման: Իսկ քույր ու եղբոր ինչպես նաև կավից մարդկանց ստեղծումը, հիշեցնում է ինկերի առասպելների պատմության Մանկո Կապակին:

Երբ Ֆու Խին ու Նուվան ավարտում են Չինաստանի վերաբնակեցնելումը, նրանք անցնում են քաղաքակրթոության զարգացմանը` ներառյալ գյուղատնտեսությունն ու բժշկությունը: Կառավարում էին հինգ կայսրեր, սակայն ջրհեղեղի խնդիրը դեռևս մինչև վերջ չէր անցել և, մարդ, ով կարողացավ այս խնդիրը լուծել, Յու Մեծն էր:Ջրհեղեղը սկզբում կառավարում էր Յուի հայր Գունը՝ Դրախտից գողացած հողով, սակայն Դրախտի կայսրը սպանում է Գունին` նրանից դժգոհ լինելով:

Գունի մարմինը չի քայքայվում ու, երբ երեք տարի անց նրա մարմինը բացում են, այնտեղ գտնում են նրա որդուն` Յուին: Երբ Յուն դառնում է ջրհեղեղի նոր կառավարիչը, նա որոշում է վիշապների օգնությամբ դեպի ծով տանող չորացնող ջրանցքներ կառուցել: Յուն դառնում է Չինաստանի ամենաառաջին ու ամենահին Խիա դինաստիայի կառավարիչը: Բացի այն, որ նա վիշապ հեծած կռվել ու հաղթել է ինը գլխանի օձահրեշին, նա նաև հայտնի է որպես տաղանդավոր քաղաքացիական ճարտարագետ:

 3  Ցոեդե (նուպեներ, Աֆրիկա)

3_tsoedefigure

Նուպեները արևմտյան Աֆրիկայի Նիգերիայի էթնիկ խումբ են: Նրանք ապրում էին հարաբերական փոքր քաղաքներում, որտեղ մի քանի հազար մարդիկ էին ապրում, որոնցից յուրաքանչյուրն ուներ իրենց ավանդական առաջնորդը: Նուպեները իրենց ստեղծման պատմությունը կապում են Ցոեդե անունով մարդու հետ, ով ծնվել էր 15-րդ դարում:
Դեռ այն ժամանակ Նուպեները միավորված չէին, ու տարածքը, որտեղ նրանք ապրում էին, բաղկացած էր մի շարք անկախ քաղաքներից: Նուպեները ստորադասվում էին Իգալա թագավորությանը: Աթթահը, ով կառավարում էր նուպեներին, ամեն տարի որպես նվեր ստրուկներ էր պահանջում ու որպես ստրուկ պահանջում էր ամեն ընտանիքի տղամարդու քույրերի որդիներին: 

Նուպեների ամենամեծ քաղաքը Նկուն էր ու մի օր այստեղ է այցելում Աթթահի որդին: Երիտասարդ արքայազնը քնում է Նկուի առաջնորդի աղջկա հետ, ու աղջիկը հղիանում է: Արքայազնը մինչև տուն վերադառնալը նրան մատանի ու հմայիլ է տալիս` երեխային փոխանցելու համար: Արքայազնի ու Նկուի առաջնորդի աղջիկը որդի են ունենում, ում անունը Ցոեդե են կնքում: Երբ նա մեծանում է, նրան հանձնում են Աթթահին որպես ստրուկ նվեր: Այս ընթացքում Աթթահը մահանում է, ու իշխանության է անցնում Ցոեդեի հայրը: Հայրը ճանաչում է որդուն, երբ նրա մոտ տեսնում է մատանին ու հմայիլը, որը նա տարիներ առաջ փոխանցել էր որդու մորը, ու նրան իր մյուս որդիների հետ դարձնում արքայազն:

Աթթահը  հիվանդանում է, ու նշում, որ նրա բուժման միակ ելքը ամենաբարձր ծառի գագաթին աճող միրգն է: Աթթահի տղաները փորձում են բարձրանալ ծառը, սակայն միայն Ցոեդեին է հաջողվում հավաքել մրգերը: Նրա եղբայրները սրա համար նախանձում են նրան, ու երբ նրանց հայրը տարիներ անց մահանում է, Ցոեդեն ստիպված է լինում փախչել իրեն հավատարիմ փոքրաթիվ մարդկանց հետ: Դրանից հետո նա ստիպված էր գյուղից գյուղ գնալ՝ սպանելով դրանց առաջնորդներին, ու նրանց փոխարեն իր մարդկանց նշանակել որպես այդ գյուղերի առաջնորդներ, մինչև որ ի վերջո իր համար թագավորություն է հիմնում, որը նա կառավարում է մինչև 120 տարեկան հասակը: Այսօր արևմտյան Աֆրիկայի ցեղերի շատ առաջնորդներ համարվում են Ցոեդեի ժառանգները:


 2  Չատան և Չիկսան (բնիկ ամերիկացի հնդկացիներ)


Չատաներն ու Չիկասոուները բնիկ ամերիկացիների ցեղեր են, որոնք կիսում են իրենց պատմությունը: Լեգենդի համաձայն, նրանց Հյուսիսային Ամերիկա են առաջնորդել երկու եղբայրներ՝ Չատան ու Չիկասան:
Երբ նրանք թողնում են իրենց արևմտյան հայրենիքը, կախարդական ձողը նրանց նոր հողեր է առաջնորդում: Ամեն գիշեր եղբայրները ձողը դնում էին հողի մեջ ու առավոտյան գնում այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ թեքվում էր ձողը: Ամեն անգամ նրանք հետևում էին ձողին, մինչև որ մի անգամ այն տեղից չէր շարժվել` մնալով ուղղահայց դիրքով ու հենց այդտեղ էլ նրանք կանգ են առնում ու հիմնում իրենց տունը: 

Ճանապարհորդ եղբայրներն իրենց նախնիների մասունքները, որ իրենց հետ տանում էին ամերիկյան գոմեշի կաշվի պարկերի մեջ, թաղում են այդտեղ: Սկզբում թվում էր, թե ամեն ինչ հարթ է անցնում, սակայն շուտով պարզվեց, որ այստեղ երկուսի համար բավարար հողատարածքներ չկան, ու Չիկսան ուղևորվում է հյուսիս ու այնտեղ հիմնում չիկասոուներին, իսկ մյուս եղբայրը մնում է սկզբնական վայրում ու հիմնում չատաներին:

 1  Լակ Լոնգ Քուան (վիետնամցիներ)


Լեգենդի համաձայն, բոլոր վիետնամցիները Լակ Լոնգ Քուանի հաջորդներն են, ով աստված էր, որը կարողանում էր փոխակերպվել ծովային վիշապի: Մի անգամ, երբ նա քայլում էր ցամաքով, հանդիպում է մի փոքրիկ սպիտակ կռունկի, ում վրա հարձակվել էլ Դև-թռչունը: Լակ Լոնգ Քուանը շտապում է օգնել կռունկին, սակայն Դև-թռչունը փոխակերպվում է վագրի ու հարձակվում: Ծանր մարտի արդյունքում նրան հաջողվում է հաղթել դևին ու պարզվում է, որ կռունկն իրականում փերի էր: Մոգական կնոջ անսահման գեղեցկությունից դյութված՝ Լակ Լոնգ Քուանը խնդրում է նրա ձեռքը: Փերին` Աու Կոն, համաձայնում է: Մեկ տարի նաց Աու Կոն 100 ոսկե ձվեր է ունենում, որոնցից մարդ արարածներ են դուրս գալիս: Աու Կոն ցանկանում էր ապրել լեռներում, իսկ Լակ Լոնգ Քուանը ծովն էր փափագում, ու այսպիսով նրանք բաժանվում են: Երեխաներից 50-ը գնում են Լակ Լոնգ Քուանի, իսկ 50-ը՝ Աու Կոյի հետ: Լեռներում բնակվողները բրինձ են աճեցնում, իսկ ջրերում ապրողները զբաղվում են ձկնորսությամբ:

Ասում են, թե Վիետնամի Աու Լակ շրջանը, որը բնակեցված է Ք.ա. 257-207թթ.-ից, իր անունը ստացել է զույգի անունից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել