Kinoashkharh.am-ը գրում է.

Ֆրանսիայի կինոակադեմիան հրապարակել է «Սեզար» մրցանակի հավակնորդների ցուցակը: Առավել մեծ թվով` ութ մրցանակի է հավակնում Կաննի փառատոնի մրցանակակիր «Ադելի կյանքը» ֆիլմը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, ի թիվս այլոց, պայքարելու են Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականությունը», Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» և Վուդի Ալենի «Ժասմինը»:

Պատվավոր մրցանակը կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար ստանալու է Քևին Քոստները:

Հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա 2014 թ. փետրվարի 28-ին, վարելու է նշանավոր ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Կլյուզեն:

Աղբյուրը` Ֆրանսիայի կինոակադեմիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել