Սևանն աշխարհի խողոր լճերի շարքում քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա): Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝ ամենամեծ լիճն է: Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Ներկայիս անվան առաջացման հետ կապված կան բազմաթիվ լեգենդներ և պատմություններ, ըստ դրանցից մեկի՝ «Սևան» անվան ծագումն ունի հետևյալ պատմությունը. Երբ 1800-ականներին թուրքերի կողմից Ալաշկերտից ու Մուշից քշված հայերը հասնում են Սևանա լճի ափերը, կանգ են առնում մի փոքր հանգստանալու և աղջիկներին ուղարկում են խմելու ջուր բերելու: Աղջիկները վերադառնում են՝ դույլերի մեջ թպրտացող իշխաններով: Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ և այլևս առաջ չեն շարժվում՝ այստեղ հիմնելով առաջին բնակավայրերը: Այսպես, Սևանա լճի ափը ժանյակապատվում է տներով՝ շարունակելով իրենց հետ բերած մեր Արևմտյան հողերի ավանդույթները: Քանի որ Սևանն էլ շատ են նմանեցնում Վանին՝ անունը կնքում են Վան: Երբ ձմռանը լիճը սառչում է, ամբողջովին պատվում մերկ սառույցով, մարդիկ ասում են. «Սև Վան եկավ մեր գլխին»: Այստեղից էլ լճի անվանումը:
Սևանը Կազմված է 2 անհավասար՝ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան մասերից, որոնց պայմանականորեն անվանում են Մեծ և Փոքր Սևաններ: Սրանք միմյանցից բաժանվում են Նորատուսի և Արտանիշի թերակղզիների միջև գտնվող 5 կմ լայնութամբ նեղուցով: Հյուսիս-արևմտյան մասը ավելի փոքր է, նրա մակերեսը մինչև իջեցումը կազմում էր 384 քառ.կմ, իսկ հարավ-արևելյանն ընդարձակ է, մինչև իջեցումը ուներ 1032 քառ.կմ մակերես: Մինչ լճի մակարդակի իջեցումը՝ կար Սևանա կղզին, որն այժմ վեր է ածվել թերակղզու: Նրա վրա է գտնվում միջնադարյան վանքը: Ստորև ներկայացված են Սևանա լճի ձևաչափական տվյալները՝ մինչ լճի մակարդակի իջեցումը և իջեցումից հետո.
Մինչև իջեցումը | Իջեցումից հետո | |
Մակերեսը | 1416 քառ.կմ | 1250 քառ.կմ |
Առավելագույն Խորությունը | 99 մետր | 80 մետր |
Ծավալը | 58 մլրդ խոր. մետր | 35 մլրդ խոր.մետր |
Հայելու մակարդակը | 1916 մետր | 1897 մետր |
Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում: Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է միջլեռնային ճվածք, որտեղ վաղ անցյալում (25 հազ. Տարի առաջ) եղել է ջրային ավազան: Փոքր Սևանը կազմել է առանձին ջրային ավազան: Հրաբխային լավաները արգելափակել են Փոքր սևանի ելքը՝ բարձրացնեով ջրի մակարդակը: Այն միացել է Մեծ Սևանին և առաջացրել ներկայիս Սևանա լիճը: Ներկայումս Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, որոնցից խոշորներն են Մասրիկը, Արգիճին, Ձկնաձորը, Գավառագետը, Գեղարքունիջուրը, Ճակքարը և այլն, լճից դուրս է գալիս ընդամենը մեկ գետ՝ Հրազդանը:
Մինչև 20-րդ դարի սկզբը լճի ջրերը տնտեսական առումով օգտագործվում էին միայն ոռոգչական նպատակներով,մինչ 1910 թ-ը, երբ նոր հետազոտությունների արդյունքում հիմնվում է Սևանի համալիր օգտագործումը՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից, ըստ որում՝ ոչ թե արտահոսքի բնական ռեժիմը չխախտելու, այլ լճի մակարդակն իջեցնելու, գոլորշացման մակերեսը կրճատելու և դրա հաշվին ջրի արտահոսքը մեծացնելու միջոցով: 1920-ական թթ ընթացքում ԽՍՀՄ ԳԱ բազմաճյուղ արշավախմբային հետազոտությունների արդյունքում մշակվեց լճի օգտագործման տեխ. Նախագիծը, որը հայտնի դարձավ «Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկհամալիր անունով»: Նախատեսվում էր այն իրականացնել 2 փուլով: Առաջին փուլով Հրազդան գետի հունը պետք է խորացվեր. 50 մլն. Խոր. Մետր արտահոսքը դարձվեր 1 մլրդ. 200 մլն. Խոր. Մետր: Լճի մակարդակը կիջներ 50 մետրով, Մեծ Սևանը ամբողջությամբ կցամաքեցվեր և լճից գոլորշացումը կնվազեր 7 անգամ: Բաց թողնված ջրով կաշխատեին Սևան-Հրազդան կասկադի ՋրԷԿ-ները: Երկրորդ փուլում մուտքը և ելքը կհավասարեցվելին, Հրազդանով ազատ արտահոսքը կկազմեր 700 մլն. Խոր. Մետր և դա կբավարարեր 100 հազ. Հա հողերի ոռոգման համար: 1962 թ-ին ավարտվեց Հրազդանի ջրէկ-ների կասկադի շինարարությունը: Երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պակասը լրացվելու էր նոր կառուցվող ջէկ-երի միջոցով: Հատուկ կարևորություն տրվեց Հայաստանը Անդրկովկասյան միասնական էներգոհամակարգին միացնելուն:
Լճի էկոլոգիական վիճակը վատթարանում էր ավելի արագ, քան ենթադրվում էր : Լիճը զրկվել էր ջրի դարավոր պաշարների 40 %-ից: Որոշվեց հրաժարվել հին սխեմայից և ընդունել նոր սխեմա: որոշվեց դադարեցնել լճի ջրի արտահոսքը և լիճը պահպանել բնականին մոտ վիճակում: Առաջ եկավ Սևանա լճի պահպանության, Սևանի «հոգսը» թեթևացնելուն ուղղված հիմնախնդիրը:
Սևանի ջրհավաք ավազանի էկոհամակարգը կազմում է ՀՀ տարածքի մոտ 17 %-ը, սակայն գտնվելով վերընթաց գոտիականության ինքնավար և տարանցիկ հարկեում, նա Հրազդան գետի և Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրի միջոցով իր ազդեցությունն է թողնում Արարատյան դաշտի մեծ մասի վրա, հետևաբար՝ Սևանի հիմնախնդիրը վերաբերվում է ոչ միայն շրջական տարածքին, այլ հանրապետության տարածքի գրեթե կեսին:
Բնականոն վիճակում Սևանա լճի ջրային հաշվեկշիռը ուներ հետևյալ տեսքը.
Մուտք (ընդամենը 1,322 մլրդ խոր. մետր Ելք (ընդամենը 1,322 մլրդ. Խոր. Մետր)
- ներհոսք գետերով՝ 770 մլն. խոր. Մետր 1. գոլորշացում՝ 1,212 մլրդ խոր. մետր
- մթնոլորտային տեղումներով՝ 552 մլն. Խոր. Մետր 2. արտահոսք Հրազդանով՝ 50 մլն. Խոր. մետր
- ստորգետնյա արտահոսք՝ 60 մլն. Խոր. մետր
Սևանա լճի մակարդակն իջավ, որովհետև պահպանվեց մուտքի բաղադրիչը և ավելացվեց ելքինը:
Ցանկացած բնատարածքային համալիր իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն:Յուրաքանչյուր բաղադրիչի փոփոխություն հանգեցնում է մյուս բաղադրիչների՝ հետևաբար նաև ամբողջ համալիրի փոփոխությանը: Այդպիսի մի բնատարածքային համալիր է նաև Սևանա լիճը: Ջրի մակարդակի արհեստական իջեցումը հանգեցրել է մի շարք էկոլոգիական փոփոխությունների.
1.Լճի մակարդակի իջեցման հետևանքով իջել է նաև լիճ թափվող գետերի էրոզիայի բազիսը, ինչի հետևանքով մեծացել է գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով:
2. Լճի մակարդակի իջեցման հետևանքով բարակել է լճի շերտի հաստությունը: այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը: Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը:
3. Վատացել են ձկների աճի և բազմացման պայմանները, փոփոխվել է նրանց քանակային և տեսակային կազմը:
4. Քանի որ կրճատվել է լճի հայելու մակերեսը, պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները. Ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ: այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է:
5. Ցամաքել են շատ աղբյուրներ
Սևանա լճի պահպանության նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ: Կառուցվել է Արփա –Սևան ջրատարը: Սա 48 կմ-անոց ստորգետնյա թունել է Վարդենիսի լեռների տակով՝ Կետչուտի ջրամբարից դեպի Սևանա լիճ: Սրա շնորհիվ մուտքի բաղադրիչը ավելացավ տարեկան 250 մլն. Խոր. Մետրով, իսկ Որոտան- Արփա ջրատարի կառուցումից հետո՝ ևս 150 մլն. Խոր. Մետրով: Այս միջոցառումները կարող են լուծել Սևանի պահպանության և օգտագործման տնտեսական խնդիրը, սակայն չլուծված կմնա հիմնախնդրի էկոլոգիական կողմը: եթե մոտակա 20-30 տարվա ընթացքում հնաավոր լինի Սևանի մակարդակը բարձրացնել 5-6 մետրով, ապա նոր միայն հնարավոր կլինի լուծել հիմնախնդրի էկոլոգիական կողմը: